ՀՀ բնակչությանը մատուցվող հեմոդիալիզի ծառայությունների որակի և մատչելիության բարելավման խնդիրը մշտապես ՀՀ Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է: Եվ խնդրի լուծման նպատակով հետևողական քայլեր են ձեռնարկվում։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն՝ ՀՀ բնակչությանը ծրագրային հեմոդիալիզային ծառայությունն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում՝ ամբողջ կյանքի ընթացքում: Ծառայությունը կազմակերպվում է ՀՀ ԱՆ կողմից լիցենզավորված բժշկական հաստատությունների 14 մասնագիտացված բաժանմունքում: Երևանում հեմոդիալիզի ծառայություն գործում է 5 բազմապրոֆիլ հիվանդանոցում, իսկ մարզային առողջապահական համակարգում՝ 7 մարզի 9 բուժհաստատությունում, այդ թվում` գրեթե բոլոր հեռավոր վայրերում, ինչն այդ մարզերի բնակչությանն ազատել է յուրաքանչյուր շաբաթ 3 անգամ Երևան գալու պարտադրվածությունից:
Հաշվարկները վկայում են, որ Հայաստանում հեմոդիալիզի ծառայությունների հնարավորությունները բավարարում են և առաջիկա տարիներին կբավարարեն բոլոր հիվանդներին երիկամային փոխարինող բուժում տրամադրելու համար։
ԱՆ-ից նշում են, որ երիկամային փոխարինող բուժման կարիք ունեցող հիվանդերի թիվն ամբողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում, տարեկան ավելանում է շուրջ 10%-ով:
Եթե 2010թ. Հայաստանում առկա էր 128 դիալիզային տեղ, որից 94-ը` Երևանում, 34-ը` մարզերում, ապա 2016թ.` 167 դիալիզային տեղից 115-ը Երևանում է, 52-ը` մարզերում:
1993թ.-ից «Արաբկիր» ԲԿ-ում կատարվում են երիկամի փոխպատվաստման վիրահատություններ: 2002-2016թթ. ընկած ժամանակահատվածում տարեկան իրականացվել է շուրջ 10 փոխպատվաստում` միայն կենդանի դոնորներից: Ըստ մասնագետների գնահատման, Հայաստանում իրականում երիկամի փոխպատվաստման կարիք ունի հեմոդիալիզ ստացող հիվանդների շուրջ 85%-ը: Ներկայումս ՀՀ ԱՆ դիտարկում է երիկամի փոխպատվաստման համար տարեկան ֆինանսավորման ավելացման հնարավորությունը՝ մինչև 2022 թվականը հասցնելով 70 փոխպատվաստման:
Քրոնիկ երիկամային հիվանդությունները (ՔԵՀ) 21-րդ դարի հանրային առողջապահության գլոբալ խնդիրներից են: Տարեցտարի աշխարհում արձանագրվում է ՔԵՀ հիվանդացության և դրա հետևանքով առաջացած մահացության ցուցանիշների կայուն աճ (քրոնիկ երիկամային անբավարարությունն ըստ մահվան պատճառների զբաղեցնում է 11-րդ տեղը): Դրանց պատճառներից են կյանքի միջին տևողության ավելացումը, ինչպես նաև ՔԵՀ հանգեցնող հիվանդություններով հիվանդացության ցուցանիշների աճը: Հետևաբար, տարեցտարի ավելանում են հեմոդիալիզի կամ երիկամի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդները, ինչպես նաև դիալիզի և փոխպատվաստման համար անհրաժեշտ ծախսերը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26