Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության մարդու իրավունքների գծով խոսնակ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ (ԵԽԽՎ) Ֆրենկ Շվաբեն հայտնել է իր ներկայացրած կուսակցության դիրքորոշումը Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած ձերբակալությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Նախորդ Կիրակի Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել է «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևին: Ինչպես անկախ մամուլին ճնշելու մյուս դեպքերում, Մեհման Ալիևին նույնպես առաջադրված են հարկերից խուսափելու, հափշտակության և անօրինական բիզնես գործունեություն ծավալելու հատկանիշներով մեղադրանքներ: Մեհման Ալիևին սպառնում է 7 տարվա ազատազրկում: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պահանջում է անմիջապես ազատ արձակել նրան»,-ասված է հայտարարության մեջ: Կուսակցությունը հայտարարության մեջ նշել է, որ Մեհման Ալիևի գլխավորած լրատվական գործակալությունն Ադրբեջանում ազատ մամուլի վերջին կենսունակ ներկայացուցիչն էր:
«Մեհման Ալիևի ղեկավարած «Թուրան» գործակալությունը Ադրբեջանում ազատ մամուլի վերջին մնացորդն էր: Ադրբեջանի կառավարությունը հարձակում գործեց անկախ մամուլի վերջին մնացորդի վրա ևս: Հուլիսին Ադրբեջանի կառավարությունը ֆինանսական խարդախության հատկանիշներով ազատազրկման ենթարկեց ընդդիմադիր «Ազատություն» թերթի ֆինանսական տնօրեն Ֆաիք Էմիրլիին: Հունիս ամսից սկսած ընթանում է ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Ազիզ Օրուջովի գործով դատավարությունը: Նրա նկատմամբ ևս առաջադրված է հարկերից խուսափելու մեղադրանք: Մեհման Ալիևի նկատմամբ արվածը Ադրբեջանի անկախ մամուլի ներկայացուցիչներին ահաբեկելու վերջին փորձն է, որն իրականացնում է այդ երկրի ղեկավարությունը: Ադրբեջանի իշխող ռեժիմի կողմից առաջադրվող մեղադրանքները հստակորեն դիտարկվում են: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անմիջապես ազատ արձակել Մեհման Ալիևին և հարգել մամուլի ազատությունը: Ադրբեջանի կառավարությունը պետք է հետևի Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին»,- եզրափակված է հայտարարությունը:
Ադրբեջանի իշխանություններին Մեհման Ալիևի ազատ արձակման պահանջ են ներկայացրել նաև Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունները: Մեհման Ալիևի ձերբակալությանը Անդրադարձել է ԱՄՆ սենատոր Մարկո Ռիբիոն, ով նույնպես պահանջել է ազատ արձակել «Թուրան»-ի տնօրենին:
«Ադրբեջանի իշխանություններից պահանջում եմ անմիջապես ազատ արձակել հայտնի լրագրող Մեհման Ալիևին: Ոչ մամուլի ազատության դեմ ճնշումներին»,- իր թվիթերյան միկրոբլոկում գրել է սենատորը:
Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպաններ Նովելլա Ջաֆարովան, Սաիդա Գոջամանլըն, Սադդաթ Բանանյարլըն, Ավազ Հասանովը, Միրավի Գահրամանլըն, Արզու Աբդուլլաևան և Զելիհա Թահիրովան դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` հայցելով Մեհման Ալիևին առաջադրված մեղադրանքների շուրջ արդար հետաքննություն, և խնդրել ազատ արձակել նրան:
Ադրբեջանում օգոստոսի 24-ին ձերբակալվել է անկախ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը: ԶԼՄ-ների հաղորդմամբ` Մեհման Ալիևը ձերբակալվել է հարկերից խուսափելու կասկածանքով: Ադրբեջանի Հարկային նախարարության հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը օգոստոսի 16-ի առավոտյան լայնամասշտաբ խուզարկություն էր սկսել «Թուրան»-ում:
Մինչ այդ գործակալությունում հարկային աուդիտ էր մեկնարկել: Աուդիտի արդյունքում հարկայինը «Թուրան»-ին ներկայացրել էր 37 հազար մանաթի պարտք, որը գործակալությունը պետք է վճարի: Հարկայինի հիմնավորմամբ` գործակալությունն իր եկամուտները պակաս է ցույց տվել, որպեսզի քիչ հարկ վճարի: «Թուրան» գործակալությունն իր հերթին հայտնել էր, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են «Թուրանի» գործունեության խափանմանը: Հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը 2017-ի օգոստոսի 7-ին «Թուրան» գործակալության դեմ քրեական գործ էր հարուցել, և նախաքննություն էր ընթանում:
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44