Թուրքիայի լեռնագնացները և զբոսավարները պահանջում են, որ Արարատ լեռը կրկին բացվի զբոսաշրջության համար:
Այս մասին տեղեկացնող թուրքական Hürriyet թերթի կայքը հիշեցնում է, որ 2 տարի է՝ սարը բարձրանալն արգելված է: 2015-ի օգոստոսից Աղրըի (Արարատի) նահանգապետարանը «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ հատուկ ռազմական գործողություններ իրականացնելու համար սարը և շրջակա տարածքը «հատուկ անվտանգության գոտի» էր հայտարարել: Այդ ընթացքում PKK զինյալների նկատմամբ ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ռազմական գործողություններ են կատարվել: Դրանցից մեկի ժամանակ վնասազերծվել է նաև լեռան հարավային հատվածի PKK-ական պատասխանատուն:
Թուրքիայի լեռնագնացների և զբոսավարների համատեղ հայտարարության մեջ նշել են, որ անհամբերությամբ սպասում են, թե երբ նորից Արարատը կբացվի լեռնագնացության և զբոսաշրջության համար:
«1998-2015թթ լեռնագնացության, իսկ 2002-ից՝ զբոսաշրջության համար բացված մեր երկրի սիրելի Արարատ լեռան տարածքը 2 տարուց ավել է՝ փակ է, լեռ բարձրանալն՝ արգելված: Հատկապես ամռան և աշնան ամիսներին արտասահմանցի լեռնագնացները, որոնք ցանկանում են Բայազետի և Իգդիրի կողմից Արարատ բարձրանալ, պահանջում են վայրկյան առաջ տարածքը բացել զբոսաշրջության համար: Մենք էլ, որպես թուրք լեռնագնացներ, անհամբերությամբ սպասում ենք լեռը բարձրանալուն»,-նշված է հայտարարության մեջ, փոխանցում է ermenihaber.am-ը։
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44