Երևանի Լենինգրադյան փողոցի անվանափոխման հարցը շրջանառելիս շատերը որպես փաստարկ են ներկայացնում Լենինգրադ անունով քաղաքի բացակայությունը, ինչն առնվազն անլուրջ է: Լենինգրադ անունով քաղաք չլինելու հանգամանքը բացարձակ հիմք չէ, որ նման անվանումով փողոց չլինի: Ընդ որում, եվրոպական արժեքներով հիացող մեր շատ համերկրացիներ պետք է որ իմանային, որ հենց նույն Եվրոպայում այսօր կան փողոցներ ու հրապարակներ, որոնք կրում են այլևս գոյություն չունեցող քաղաքների անուններ: Ամենավառ օրինակը Ստալինգրադ անունով փողոցներն ու հրապարակներն են:
1961 թվականից ի վեր աշխարհում այլևս գոյություն չունի Ստալինգրադ քաղաք, այն վերանվանվել է Վոլգոգրադ: Բայց արի ու տես, որ մինչ օրս քաղաքակիրթ Եվրոպայի բնօրրան համարվող Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում առկա է Ստալինգրադյան հրապարակ, Ստալինգրադյան պուրակ և «Ստալինգրադ» մետրոյի կայարան: Հատկանշական է, որ այս առումով Փարիզը միակը չէ: Ստալինգրադյան հրապարակ, պողոտա, փողոց, այգի, պուրակ, ծառուղի և այլն, մինչ օրս առկա է նաև Ֆրանսիայի ավելի քան 15 քաղաքներում: Եվրոպայի սիրտը համարվող Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում էլ կա Ստալինգրադյան պողոտա: Ստալինգրադյան է կոչվում Իտալիայի Բոլոնյա քաղաքի գլխավոր փողոցը, Միլանի փողոցներից մեկը: Ի դեպ, Մեծ Բրիտանիայի Կոլչեստեր քաղաքում էլ կա Ստալինի անունով մայրուղի... Դե արևելաեվրոպական երկրների քաղաքների մասին էլ թերևս լռեմ:
Հ.Գ. - Գուցե հուշե՞ք վերը նշված երկրների ու քաղաքների ղեկավարներին, որ Ստալինգրադ անունով քաղաք 1961 թվականից այս կողմ այլևս գոյություն չունի աշխարհում...
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55