Հուլիսի 17-ին Մտավորականների խորհուրդ նախաձեռնությունը դիմել էր ՀՀ արտաքին գործերի, մշակույթի և բնապահպանության նախարարություններ՝ Սևանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող մշակութային և բնական օբյեկտների համաշխարհային ժառանգություն՝ մշտապես նորացվող միջազգային ցուցակում ներառելու առաջարկով:
Խորհուրդի այաօր տարածած հաղորդագրության համաձայն, ի պատասխան, ԱԳՆ-ն ներկայացրել է հետևյալ պարզաբանումը՝ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը միջգերատեսչական մարմին է, որի հիմնական գործառույթն է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ապահովումն ու համակարգումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվելու նպատակով հայտը ներկայացվում է ոլորտային գերատեսչության կողմից նախ Ազգային հանձնաժողովի հաստատմանը (նրանում ընդգրկված են ԱԳ, մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, բնապահպանության նախարարները), որից հետո Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը փաթեթն ուղարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն:
ՀՀ Բնապահպանության նախարարությունն ընդամենը բանավոր կարգով, տեղեկացրել է, որ գործընթացը տևական և հետևողական աշխատանք է պահանջում և արդյունքների մասին կպատասխանեն լրացուցիչ:
Մշակույթի նախարարությունը մեզ առաջարկում է դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն, որպես ոլորտի լիազոր մարմին:
«Ասել, որ զարմանք ես ապրում գերատեսչությունների գրությունները կարդալով, չափազանց մեղմ կլինի: Ստացվում է, եթե մենք չառաջարկեինք Սևանա լիճը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցուցակում, նախարարությունները դրան չէին էլ անդրադառնա:
Մեզ «հուշելով», թե դիմեք բնապահպանության նախարարություն, կարծես «ձեռքերը լվանում են»: Արդյո՞ք Սևանը զուտ բնական օբյեկտ է: Իսկ ու՞ր մնացին մշակութային, պատմական հուշարձանները, որոնք հայտնաբերվել են լճի մակարդակը իջնելուց հետո և դեռ կարող են ի հայտ գալ ափամերձ տարածքներում:
Ինչու՞ միևնույն կառավարության կազմում գործող նախարարությունները չեն կարողանում համակարգել իրենց գործունեությունը և հանրության կողմից բարձրացված հարցերին բյուրոկրատական, ոչինչ չասող պատասխաններ են տալիս:
Հույս ունենանք, որ սայլը տեղից կշարժվի և առաջիկայում առիթ կունենանք հանրությանը տեղեկացնելու, որ մեր առաջարկը համապատասխան կարգով ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-կայան»,-տարակուսանք ու հույս են հայտնում մտավորականները:
Նշենք, որ մտավորականների խորհուրդում ընդգրկված են՝
Կարինե Դանիելյան - Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ազատ Եղիազարյան -Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Արման Նավասարդյան - Արտակարգ ու լիազոր դեսպան
Ֆերդինանդ Առաքելյան - Քանդակագործ
Թաթուլ Մանասերյան - Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վահան Համազասպյան - Տեխնիկական գիտություննրի դոկտոր
Արմեն Հովսեփյան - Պատմաբան-քաղաքագետ, պրոֆեսոր
Էվելինա Ղուկասյան – Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն
Արամ Սարգսյան - Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44