Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է «ՊՊԾ գունդը գրաված անձանցից» 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։
Դատական նիստին կրկին բացակայում էին մի շարք պաշտպաններ, սակայն Արտուշ Գաբրիելյանը որոշեց հերթական անգամ անցկացնել դատական նիստն առանց պաշտպանների:
Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ առանց պաշտպանների նիստն անցկացնելը խախտում է ամբաստանյալների իրավունքները.«Ի՞նչ է նշանակում, որ Լուսինե Սահակյանը հարգելի պատճառով չի ներկայացել, դատավորն ասում է ՝ ոչինչ, ու շարունակում նիստը, չէ որ այդ կերպ խախտվում է նրա պաշտպանյալի իրավունքները: Եթե պաշտպանի բացակայությունը ոչինչ է, այդ դեպքում ես ինչո՞ւ եմ այստեղ: Այսինքն,եթե ես շփոթվել ու եկել եմ, ուրեմն եթե դուրս գամ, սանկցիա՞ եք կիրառելու»:
«Սանկցիա եմ կիրառելու, այո, շփոթվելու համար: Հիմա պաշտպաններ կներգրավենք և կանցնենք գործի քննությանը»,-ասաց դատավորը, փաստաբանին հորդորելով զբաղվել իր պաշտպանյալով:
Մեղադրող դատախազը դատարանից պարզաբանում խնդրեց, թե ինչո՞ւ է դատական նիստերի դահլիճում գտնվում փաստաբան Նինա Կարապետյանցը, երբ նախորդ դատական նիստին նա դատարանի որոշմամբ այլևս ամբաստանյալ Գևորգ Իրիցյանի պաշտպանը չէ:
Նինա Կարապետյանցն ասաց, թե ինքը հանդիսանում է Գևորգ Իրիցյանի պաշտպանը.«Գևորգ Իրիցյանը հայտարարել է, որ ինքը հրաժարվում է իմ ծառայություններից միայն այն ժամանակ, երբ ինքը դատարանի դահլիճում չէ: Իսկ այսօր եկել եմ, որպեսզի հասկանամ, թե իմ պաշտպանյալը բերվելո՞ւ է դահլիճ, թե՞ ոչ»:
Դատարանը մեջբերեց Իրիցյանի խոսքերը , որտեղ Իրիցյանն ասում է ,որ իր պաշտպաններից կհրաժարվի այդ դեպքում, եթե իր բացակայության ժամանակ գտնվեն նիստերի դահլիճում.«Հիմա կայացվել է որոշում,հրաժարումն ընդունվել է, ներգրավելու ենք հանրային պաշտպան»,-ասաց դատավորը:
Դատախազը պարզաբանում խնդրեց այն առնչությամբ, թե արդյոք վարույթից հեռացվել է Իրիցյանի մյուս պաշտպանը՝ Արայիկ Պապիկյանը, ինչ հիմքով է հեռացվել, կամ ապահովել նրա ներկայությունը դատարանում և այնուհետև ներգրավվել հանրային պաշտպան:
Դատավորն անցավ մյուս ամբաստանյալին, ասելով, որ հրավիրվել է հանրային պաշտպան որպես Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան ներգրավվելու համար:
Պաշտպաններն առարկեցին, ասելով, որ նրա պաշտպան Շուշանյանը չի ներկայացել նիստին, որովհետև առողջական խնդիրներ ունի:
«Նա մինչ այդ էլ 8-9 նիստ չէր ներկայացել, հետևաբար որոշում է կայացվել հանրային պաշտպան ներգրավելու»,-ասաց դատավորը:
Վերջինս հանձնարարեց դատարանի դահլիճ բերել Սերգեյ Կյուրեղյանին, սակայն նա հրաժարվել էր ներկայանալ, ինչից հետո դատավորն ասաց.« Հենց հիմա Կյուրեղյանին դատական նիստերի դահլիճ բարձրացրեք»,-ասաց դատավորը:
Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հանդիմանեց, թե դատավորը հրահանգո՞ւմ է բռնություն կիրառել Կյուրեղյանի նկատմամբ, եթե վերջինս չի ցանկանում ներկայանալ:
« Տասը րոպե ընդմիջում եմ հայտարարում, ինչ ես մուննաթ գալիս»,-ասաց Արտուշ Գաբրիելյանն ու լքեց նիստերի դահլիճը:
Ընդմիջումից հետո Կյուրեղյանը ներկայացավ նիստերի դահլիճ և ոտքի չկանգնեց: Նա դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Մեղադրող դատախազն ասաց, որ դատավարական հիմքը խախտելով՝ ոտքի չկանգնելով է ներկայացվել միջնորդությունը, բացի այդ,արդյոք նիստերի դահլիճից հեռացված ամբաստանյալն իրավունք ունի միջնորդություն ներկայացնելու, թե ոչ: Բացի այդ, դատախազը նշեց, որ միջնորդության հիմքերը չեն ներկայացվել:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդությունը քննելու և դատական ակտ կայացնելու:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26