Նոր Սահմանադրության համաձայն, Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հետ մեկտեղ, կփոխվի նաև ՀՀ Հանրային խորհրդի կարգավիճակը, կվերաձևակերպվեն լիազորությունները, փոխհարաբերությունները օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ: Այս մասին տեղեկացնում են Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից։
Հանրային խորհրդի և Ազգային ժողովի համագործակցության շրջանակներն ու հնարավորությունները քննարկելու նպատակով օգոստոսի 30-ին խորհրդում տեղի է ունեցել նիստ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի նախկին անդամ Խոսրով Հարությունյանի մասնակցությամբ:
Հարությունյանի կարծիքով՝ այժմ, երբ խորհրդարանի դերակատարումը մեծանում է, ամենատարբեր կառույցների, մասնավորապես Հանրային խորհրդի հետ սերտ համագործակցությունը դառնում է առաջնային: Վերջինս նշել է, որ իրենց հանձնաժողովը պատրաստ է լրջորեն համագործակցել Հանրային խորհրդի հետ, քանի որ իրենց նպատակն է հանձնաժողովը դարձնել քննարկումների ակտիվ ու արդյունավետ հարթակ, որտեղ բարձրացվելու են տնտեսությանը վերաբերող ամենատարբեր հարցեր, բախվելու են կարծիքներ:
«Մենք քննարկելու ենք հայեցակարգային հարցեր, և մեր խնդիրը շատ հստակ է՝ այդ հարցերի վերաբերյալ ձևավորել մոտեցումներ, որոնց իրականացումն ու պատասխանատվությունը գործադիր իշխանությանն է»,-նշել է Հարությունյանը:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը ՀԽ և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի միջև կսկի իրականացնել համագործակցության առաջին քայլերը:
09:33
09:24
09:17
09:01
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02