Հայաստանը զբաղեցրել է 93-րդ տեղն աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում՝ միջազգային Global Firepower ընկերության համաձայն:
Իրանը ցանկում զբաղեցրել է 21-րդ, Ադրբեջանը՝ 58-րդ, Վրաստանը՝ 82-րդ տեղը:
Վարկանշային ցանկը գլխավորել է ԱՄՆ-ն, իսկ երկորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանը: Ամենաուժեղ բանակների տասնյակում են ընդգրկվել Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Գերմանիայի և Եգիպտոսի զինված ուժերը: Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկվել է 133 երկրների ուժեր:
Հետազոտության ընթացքում հաշվի է առնվել 50-ից ավելի գործոն: Ինչպես նշվում է հետազոտության մեկնաբանությունում՝ ցանկի հերթականությունը կախված է ոչ այնքան ռազմական տեխնիկայի ընդհանուր թվից, որքան երկրի ռազմական հզորության հավասարակշռությունից և հասանելի զինատեսակների բազմազանությունից:
Գնահատման ընթացքում առանցքային գործոն է մարդկային ուժի թվաքանակը, այդ պատճառով մեծ բնակչությամբ երկրները, որպես կանոն, վարկանշային ցանկի ավելի բարձր հորիզոնականներում են հայտնվում: Հաշվի են առնվել նաև երկրի աշխարհագրական դիրքը, լոգիստիկ ճկունությունը և բնական պաշարների ծավալը:
Բացի այդ, ՆԱՏՕ-ի երկրները լրացուցիչ միավորներ են ստացել դաշինքի ընդհանուր ռեսուրսներից օգտվելու հնարավորության համար:
Մեր մասը՝
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03