Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ օգոստոսի 31-ին, «Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատին մասնակցում էր նաեւ գործով ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը, ում նկատմամբ դատավորը սանկցիա էր կիրառել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Կյուրեղյանը դատական նիստի սկզբուն ոտքի չկանգնեց եւ հանդես եկավ դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ բացարկ հայտնելու միջնորդությամբ, որին միացան նաեւ նիստերի դահլիճում գտնվող մյուս ամբաստանյալները:
Սերգեյ Կյուրեղյանը դժգոհեց այն հանգամանքից, որ մինչ այսօր դատարանը չի հետաքրքրվել, թե ինչու իրենք ոտքի չեն կանգնում: «Մինչեւ այսօր դատարանը չի հարցրել՝ ինչո՞ւ ոտքի չեմ կանգնել, ում էլ, որ հարցրել է, խոսքը կիսատ է թողնել այդ մարդու ու ասել՝ գիտեմ՝ ինչ եք ասելու: Նաստրադամուսի բարեկա՞մն է, ի՞նչ է, չգիտեմ: Դատարանն ինչ -որ գուշակություններով է զբաղվում, ասում է՝ ես գիտեմ ինչ պիտի ասեք: Ես այստեղ չեմ դատարանի համար, այստեղ եմ ժողովրդիս համար, ես խոսում եմ ոչ թե դատարանի, այլ ժողովրդիս համար: Ուզում եմ լսեն իմ պատճառները: Քանի որ դատարանը մեզ թույլ չի տալիս խոսել այդ պատճառների մասին, չի ցանկանում լսել մեր արարքների դրդապատճառների մասին, չի ցանկանում լսել մեզ, միջնորդություն եմ ներկայացնում, որ դատավորը ինքնաբացարկի դիմում գրի ու հեռանա դատարանից, ուրիշ դատավոր թող բերեն, ով գուշակություններով չզբաղվի»,- ասաց Կյուրեղյանը:
Մեղադրող դատախազն իր հերթին նշեց, որ դատավարական հիմքը խախտելով՝ ոտքի չկանգնելով է ներկայացվել միջնորդությունը, բացի այդ,արդյոք նիստերի դահլիճից հեռացված ամբաստանյալն իրավունք ունի միջնորդություն ներկայացնելու, թե ոչ:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդությունը քննելու եւ դատական ակտ կայացնելու:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26