Հայաստանի քաղաքային տնտեսությունում ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների խոշորագույն աղբյուրներից մեկը շենքերն են. ՋԳ ընդհանուր արտանետումների 24 տոկոսը գոյանում է շենքերում էներգասպառման արդյունքում:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից NEWS.am-ին հայտնում են, որ միեւնույն ժամանակ շենքերում էներգախնայողության ներուժը զգալի է եւ դրա իրացումը հնարավոր է ապահովել ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման եւ գործելաձեւի ներդրման միջոցով:
Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը միտված է նպաստելու ՋԳ արտանետումների նվազեցմանը Հայաստանում գոյություն ունեցող շենքերի ֆոնդից: Նախատեսվում է ապահովել մոտ 50-60 տոկոս էներգախնայողություն շենքերի ջերմային մեկուսացման միջոցով:
Այսօր, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում տեղի ունեցավ ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որիընթացքում ներկայացվեցին ծրագրի հիմնական նպատակները եւ նախատեսված միջոցառումները, ինչպես նաեւ էներգաարդյունավետության բարձրացման գծով շենքերի ոլորտում առկա միջազգային փորձը եւ նվաճումները:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ՄԱԶԾ քաղաքականության եւ ծրագրերի օժանդակության համար գլոբալ բնապահպանական ֆինանսական բյուրոյի գործադիր համակարգող Ադրիանա Դինուն ողջունեցին մեկնարկային աշխատաժողովի մասնակիցներին, ովքեր ներկայացնում էին մի շարք նախարարություններ եւ գործակալություններ, միջազգային եւ հասարակական կազմակերպություններ, բանկային ոլորտը եւ մասնավոր հատվածը:
Միջոցառմանը ներկայացվեցին շենքերի ոլորտում էներգաարդյունավետության բարձրացմանը նպաստող եւ էներգախնայողությունը խթանող ՄԱԶԾ տարբեր ծրագրերի իրականացման փորձը, քաղված դասերը եւ հիմնական եզրակացությունները:
Այս ծրագիրը հասցեագրելու է ինչպես հասարակական, այնպես էլ բնակելի շենքերը, կենտրոնանալով շուկայի խոչընդոտների հաղթահարման միջոցով էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների կենսունակ բիզնես-մոդելի եւ բարենպաստ շուկայական միջավայրի ստեղծման վրա: Քաղաքականության եւ ֆինանսական ռիսկերի նվազեցման գործիքների համադրության եւ շուկայի առանցքային խաղացողների եւ շահառուների համար հասցեագրված ֆինանսական արտոնությունների միջոցով փորձ է արվելու հաղթահարել էներգաարդյունավետության միջոցառումների խոչընդոտները:
Որպես գլոբալ բնապահպանական նշանակության ծրագիր, այն ֆինանսավորվել է ԿԿՀ-ի կողմից, որը հանդես է գալիս որպես ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կատարման ֆինանսական մեխանիզմ: Ծրագիրը ԿԿՀ-ի կողմից աշխարհում ֆինանսավորված 10-րդն է, իսկ եվրասիական տարածաշրջանում՝ առաջինը: Ծրագիրն իրականացվում է ազգային գործընկերների՝ ՀՀ բնապահպանության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ շահագրգիռ այլ կողմերի հետ համատեղ: Վեց տարի տեւողությամբ այս ծրագրի համար ԿԿՀ-ը տրամադրել է 20 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհային միջոցներ:
Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելեք հետեւյալ կայքը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26