ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը օգոստոսի 31-ին ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
Ողջունելով նախարարին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Բալկանյան երկրների հետ հարաբերությունների սերտացմամբ, սակայն Բոսնիա և Հերցեգովինայի հետ համագործակցությունն այսօր բավարար մակարդակի վրա չէ: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ արտաքին գործերի նախարարի այցը կակտիվացնի միջպետական երկխոսությունը:
Արա Բաբլոյանը, կարևորելով երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի հաստատումը, նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում առաջիկայում կքննարկվի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա բարեկամական խմբի ստեղծման հարցը:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաև միջազգային ատյաններում և խորհրդարանական հարթակներում երկու երկրների համագործակցության և պատվիրակությունների միջև կառուցողական ու փոխշահավետ երկխոսության հնարավորությանը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին և Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ Արա Բաբլոյանը փաստել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է. «Հավասարապես ցավում եմ երկու կողմերի կորուստների համար, որոնք անիմաստ են, քանի որ դեռ չկա դիվանագիտական լուծում: Հայաստանը ձգտում է տարածաշրջանում հաստատել և պահպանել բարիդրացիական հարաբերություններ»:
Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարն Արա Բաբլոյանին ներկայացրել է իր երկրի խորհրդարանի և կառավարության կառուցվածքը, պետական կառավարման մարմինների գործունեության առանձնահատկությունները:
Կարևորելով հարաբերությունները տարածաշրջանում՝ Իգոր Ցրնադակն անդրադարձել է իր երկրում քառամյա պատերազմից հետո խաղաղության և քաղաքական հավասարակշռության հաստատմանը:
Նախարարը, ընդգծելով երկու երկրների համար էլ հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը, նշել է. «Մենք գիտենք, թե ինչ է հակամարտությունը, և մեր սկզբունքն ունենք ԼՂ հակամարտության վերաբերյալ՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Հուսով ենք, որ այդ հարցի լուծումը կբխի երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի շահերից»:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներին, ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը և միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցերին:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01