Հադրութի շրջանի «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի տարածքում հայտնաբերված կմախքներից նմուշներ են վերցվել, որոնք կուսումնասիրվեն լաբորատորիայում։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի առաջատար գիտաշխատող, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը մասնակցել է Հադրութի շրջանի «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող հնագիտական պեղումների (արշավախմբի ղեկավար` պ.գ.թ. Նժդեհ Երանյան) ընթացքում բացված մարդաբանական նյութերի պեղման, մաքրման և նախնական ուսումնասիրման աշխատանքներին:
Մարդաբանական նյութերը բացվել են արգելոցի տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու հարավային բակում՝ եկեղեցուն կից շինության պեղման աշխատանքների ժամանակ: Մարդաբանական նյութերը (թվով 8 կմախք) բացվել են քրիստոնեական թաղումներին բնորոշ դիրքով և ուղղվածությամբ. կմախքները դիադրված էին մեջքի վրա, արևմուտք-արևելք կողմնորոշմամբ:
Ըստ Հասմիկ Սիմոնյանի` պեղված բոլոր կմախքների նախնական ուսումնասիրությունից պարզվել է, որ արական սեռի են, հասուն տարիքի:
Սեռատարիքային բնորոշումներն արվել են ըստ նստատեղի և գանգի ոսկրերի: Կատարվել են նաև յուրաքանչյուր կմախքի ողնաշարի ողերի ծանրաբեռնվածության, տարիքային խեղումների, ինչպես նաև`ատամնաախտաբանական բնորոշումներ:
Մարդաբանական նյութերի հետագա ուսումնասիրման համար յուրաքանչյուր կմախքից վերցվել են ԴՆԹ-ի և C14 ռադիոածխածնային անալիզի համար նմուշներ:
Նյութերը հետագայում կենթարկվեն լաբորատոր ուսումնասիրության։
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44