Հայկական ժամանակը գրում է. «Ոստիկանության կողմից ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) գործարանում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ հրապարակման տեղեկությունների ուսումնասիրման արդյունքները հայտնի են:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ուսումնասիրության արդյունքներով մամուլում հրապարակված տեղեկությունները չեն հիմնավորվել:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականից հետո, ոստիկանության ներկայացուցիչները այցելել են ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանին, սակայն վերջինս հրաժարվել է որեւէ պարզաբանում ներկայացնել՝ նշելով, որ չեղած բանի մասին չի պատրաստվում պարզաբանում ներկայացնել:
Հիշեցնենք՝ օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եւ քրեական հեղինակությունների միջեւ։
Միջադեպը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ. մի խումբ անձինք այցելել են Մանուկյանի աշխատասենյակ եւ առաջարկել, որ պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը։ Սակայն Մանուկյանը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքների, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, որը, ըստ հրապարակման, «օրենքով գող» է եղել, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել է Մանուկյանի գլխին: Մանուկյանի աշխատակիցներն էլ նրանց են հարվածել։
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03