Ամերիկյան Apple կորպորացիան հաստատել է, որ նոր iPhone-ների շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 12-ին, հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԶԼՄ-ներին ուղարկված հրավերը:
«Կհանդիպենք մեզ մոտ: Ձեզ հրավիրում ենք միանալ մեզ՝ Կուպերտինոյում Սթիվ Ջոբսի անվան լսարանում առաջին միջոցառմանը»,- ասված է Apple-ի հրավերում:
Դա նշանակում է, որ շնորհանդեսը կդառնա Apple-ի նորակառույց «Apple Park» կենտրոնում առաջին միջոցառումը:
Նշվում է, որ շնորհանդեսին կորպորացիան կներկայացնի երեք նոր iPhone՝ iPhone 7s, iPhone 7s Plus և iPhone 8: Կանխատեսումների համաձայն՝ նոր iPhone 8-ում կլինեն ամենաշատ փոփոխությունները, այդ թվում՝ առանց շրջանակի դիսփլեյ և գլխավոր կոճակի բացակայությունը:
Ենթադրվում է, որ բացի iPhone-ից, Apple-ը կներկայացնի Apple TV-ի և սեփական բբջային կապով Apple Watch-ի նոր տարբերակը, որը թույլ կտա նրանց սեփականատերերին օգտագործել ժամացույցն առանց սմարթֆոն ունենալու անհրաժեշտության:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Apple ընկերությունը մտադիր է նոր արտադրանքների ներկայացման իր ամենամյա միջոցառումն անցկացնել նորակառույց մասնաշենքում, որն ստացել է Apple Park անվանումը:Սմարթֆոններն ու այլ նորույթները կներկայացվեն նորագույն լսարանում, որն անվանվել է Սթիվ Ջոբսի պատվին: Նստելատեղերի մեծամասնությունը գտնվում են ստորգետնյա տարածքում: Շքեղ գրասենյակը տեղակայված է բուսականությամբ պատված դաշտի կենտրոնում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55