Թուրքիայի նախագահ Էրդողանին ներկայացված հաստատվելիք օրենքով Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներից 152 հոգի կամ պատգամավորների ընդհանուր թվի 27,6 տոկոսը զրկվում են պատգամավորական անձեռնմխելիությունից: Անձեռնմխելիությունից զրկվում են Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, քրդամետ Ժողովրդա- դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահներին:
Օրենքը թույլ է տալիս HDP-ի պատգամավոր անդամներին անգամ զրկել պատգամավորի մանդատից և վտարել երկրից: Հիշեցնեմ, որ HDP-ն կենտրոնացած է քրդական հարցի վրա:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները դիմելու են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ) բողոքարկելու օրենքը:
«Օրենքը իրավական ուժ ստանալուց հետո կբերի քրդերի օրինականացված կոտորածի և արտաքսման իր հայրենիքից: Այն փաստացի ոտնահարում է ազգային և միջազգային բոլոր գրված և չգրված օրենքները» ,- ասել է Դիարբեքիքրի HDP տարածքային կառույցի ղեկավար Այսել Թուղլուքը:
Հիշեցնեմ, որ 2015 թ. նոյեմբերի մեկին Թուրքիայում կայացավ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ իշխող ԱԶԿ-ն 550 պատգամավորական աթոռ ունեցող խորհրդարանում զբաղեցրեց 317 տեղ: ԱԶԿ-ին անհրաժեշտ է 367 ձայն, որպեսզի կայացնի ցանկացած որոշում, սակայան բավարար է նաև 330 ձայն, որպեսզի անցկացնի որևէ հանրաքվե: Միաժամանակ պատգամավորներից 110-ի ստորագրության դեպքում , պատգամավորներն իրավունք ունեն վիճահարույց հարցերով դիմել Սահմանադրական դատարան:
Այժմ քրդամետ HDP -ի պատգամավորները, որոնցից 59-ի նկատմամբ կասեցվել է պատգամավորական անձեռնմխելիությունը, խորհրդարանում ստորագրություն են հավաքում դիմելու ՍԴ:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34