ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուդդի Քրիսնանդին և Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը:
«Հայաստանում գյուղատնտեսությունը գերակա ուղղություններից մեկն է, որն ունի զարգացման մեծ ներուժ: Մենք պատրաստ ենք ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը և կնպաստի գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացմանը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Այնուհետև հյուրերի խնդրանքով ՀՀ գյուղատնտեսության նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը, ոլորտի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Այս համատեքստում մասնավորապես ընդգծվել է ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների և կարկտապաշտպան համակարգերի կիրառման, ինտենսիվ այգիների հիմնման, ապահովագրական համակարգի ներդրման, միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով ագրարային ոլորտում ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերին, որոնք առավելապես միտված են նպաստել մասնավորապես փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների զարգացմանը` նախարար Իգնատի Առաքելյանն առանձնապես կարևորել է վերամշակող ընկերություններին, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, ինչպես նաև գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրերը:
Երկկողմ հարաբերությունները գործնական հիմքերի վրա դնելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը հանգամանալից կուսումնասիրի համագործակցության առավել հեռանկարային ուղիները:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև պարենային ապահովության, սննդամթերքի անվտանգության, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44