ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու և մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու գործով վարույթն իրականացնող մարմին ինքնակամ ներկայացել է հետախուզվողներից մեկը:
Նշենք, որ Գարիկ Չիլինգարյանը գործով մեղադրյալ էր ներգրավված, և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
«Փաստինֆո»-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ Չիլինգարյանը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածով:
Հիշեցնենք, որ գործով ներգրավված է 14 մեղադրյալ՝ Մարիա Պապյանը, Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը։ Հ.Գյոնջյանի եւ Գ.Պետրոսյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է։
Մեզ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն՝ Չիլինգարյանը ինքնակամ ներկայացել է այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը բավարարել է նրա պաշտպանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը, ինչից հետո էլ Չիլինգարյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42