Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը պարզաբանում է ներկայացրել մանկապարտեզների հերթագրման և ընդունման գործընթացի կազմակերպման մասին։
Ինչպես նշվում է Բարաղամյանի Facebook–յան էջում տեղադրված պարզաբանման մեջ, 2017 թվականի սեպտեմբերին մանկապարտեզների ընդունելությունը կկազմակերպվի ամսի 1-ից -10-ը:
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ կընդունվի շուրջ 9000 երեխա: Առաջնահերթությունը տրվելու է «Մանկապարտեզ» էլեկտրոնային համակարգում հերթագրված 2012, 2013թթ. ծնված երեխաներին: 2014թ. ծնվածների դեպքում կընդունվեն այն հերթագրված երեխաները, որոնց 3 տարին արդեն լրացել է», – նշվում է պարզաբանման մեջ։
Քաղաքապետարանից նաև նշում են, որ հերթագրված այն երեխաները, որոնց 3 տարին կլրանա հաջորդող ամիսների ընթացքում, համապատասխանաբար կընդունվեն յուրաքանչյուր ամսվա ընդունելության համար սահմանված օրերին:
«Մանկապարտեզներում ընդունելության դադարեցում չկա: Ընդամենը խոսքը վերաբերում է մանկապարտեզ գնալու տարիքից փոքր երեխաներին չհերթագրելուն», – նշվում է պարզաբանման մեջ։
Երեխայի հաշվառումը մանկապարտեզում կկատարվի 2 կամ 3 տարեկանը լրանալուց հետո (կրտսեր տարիքի 1-ին խումբ /2-3 տարեկան/ կընդունեն միայն այն մանկապարտեզները, որոնք ունեն կրտսեր տարիքային խումբ):
««Մանկապարտեզ» էլեկտրոնային համակարգում երեխան կարող է հաշվառվել միայն մեկ մանկապարտեզում: Այլ մանկապարտեզ հաճախելու դեպքում, երեխայի անձնական տվյալները նախորդ մանկապարտեզի հերթագրման ցանկից հանվում են՝ ծնողի դիմումի համաձայն: 2016թ. և 2017թ. ծնված երեխաները, ովքեր նախկինում հերթագրվել են, չեն հանվի էլեկրոնային համակարգից, հաշվառումը կպահպանվի մինչև մանկապարտեզ հաճախելու համապատասխան տարիքը (2 կամ 3 տարեկան) լրանալը», – նշվում է Բարաղամյանի տարածած պարզաբանման մեջ։
AMI
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26