Պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթն «անվտանգության նկատառումներից ելնելով» տեղափոխվել է մենախուց:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «էրմենիհաբեր» թերթը, Սամասթի տեղափոխության հարցը բարձրացրել է նրա կինը՝ Սելմա Սամասթը:
Վերջինս 2016 դեկտեմբերին դատական նիստի ժամանակ ամուսնուց նամակ էր ստացել, որտեղ ամուսինը տեղեկացրել էր իր նկատմամբ «ճնշումների և սպառնալիքների մասին»: Սամասթը պատմել է, թե իբր իրեն դատարան բերելու համար մենախցից տեղափոխել էին տեսախցիկով չվերահսկվող սենյակ, որտեղ բանտի պահակախմբից 3 հոգի իրեն ծեծել էին, ապա ասել, որ ինքն իրեն կախի, թե չէ կթունավորեն:
Նա կնոջը խնդրել էր, որ իրեն «փրկի», հակառակ դեպքում ամեն ինչ կավարտվի մահով:
Սելմա Սամասթը ամուսնու նամակը դատարան էր ներկայացրել՝ պահանջելով նրան Սիլիվրի բանտից ավելի անվտանգ բանտ տեղափոխել: Դատարանը համապատասխան դիմում էր ուղարկել դատախազություն, որն էլ որոշում էր կայացրել Սամասթին տեղափոխել Քոջաելիի բանտ, որտեղ նա մնացել է 3 հոգուց բաղկացած խցում:
Սակայն տեղափոխվելուց 9 ասիս անց Թուրքիայի կալանավայրերի վարչությունը բանտի ղեկավարությանը հանձնարարել է Սամասթի անվտանգություն մակարդակը բարձրացնել՝ նրան հեռու պահելով մյուս բանտարկյալներից: Պահանջին համապատասխան նրան մենախուց են տեղափոխել:
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44