ARM | RUS |

Հայկ Քոթանջյանը նոր առաջարկներ է ներկայացրեց ՄԽ-ին ու ՄԱԿ-ին Ղարաբաղում պատերազմի զսպման վերաբերյալ

02.09.17 | 15:02

Սեպտեմբերի 1-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի Հայաստանի շրջանավարտների խորհրդաժողովը՝ «Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով: Համաժողովը նախագահում էին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ-ում ԳԴՀ-ի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Քիտ Դեյթոնը:

Զեկուցողների թվում էին Մարշալի կենտրոնի շրջանավարտներ՝ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, ՊԱՀՀ-ի պետի տեղակալ, գնդապետ Գևորգ Սարուխանյանը, ՊԱՀՀ-ի Գիտահրատարակչական կենտրոնի պետ-«Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագիր, գնդապետ Դավիթ Չիլինգարյանը:

Ստորև բերվում է պրոֆեսոր Հայկ Քոթանջյանի զեկուցումը, որում առաջ քաշված գլխավոր գաղափարները նա ներկայացրել է Մինսկի խմբի համանախագահ ռուսական կողմին՝ ՀՀ ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի Միջազգային հարցերով հանձնաժողովի 2016 թ. նոյեմբերի 19-ին կայացած համատեղ նիստում:

Տվյալ զեկուցմամբ գեներալ-լեյտենանտ Քոթանջյանը ներկայացնում է ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանների կողմից կատարված հավելյալ հետազոտությունների արդյունքում ձեռք բերված նոր առաջարկներ՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի զսպման վերաբերյալ:

***

Նախ, թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել Երևանում ԱՄՆ-ի դեսպանատանը` այսօրվա այս միջոցառման կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության և գործադրած ջանքերի համար:

ՈՒրախությամբ պետք է նշեմ, որ օգտվելով հռչակավոր Մարշալի անվան իմ Ալմա մատեր կենտրոնի գիտափորձաքննական այս ամբիոնն օգտագործելու հնարավորությունից` կարող եմ արևմտյան լսարանին հավասարակշռված կերպով ներկայացնել մեծ անվտանգային ներուժ ունեցող մի գաղափար: Խոսքը վերաբերում է մեր տարածաշրջանում եղած հակամարտությունների գոտիների տիեզերական ուղեծրային խորազննման արդյունքները ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակին փոխանցելու գաղափարին: Նախկինում ես Մինսկի խմբի համանախագահ ռուսական կողմին ներկայացրել եմ Ղարաբաղյան հակամարտության հարցում ուղեծրային խորազննումը` որպես զսպման միջոց կիրառելու այս մտահղացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի Միջազգային հարցերով հանձնաժողովի համատեղ նիստում:

Սույն ելույթը մեր ՊԱՀՀ-ի թիմային հետազոտական աշխատանքի արգասիք է, որը նպատակաուղղված է Մինսկի խմբի խաղաղամետ գործունեությունն զգալիորեն առաջ մղելուն: Ես կարծում եմ, որ սա պատեհ առիթ է այս կարևոր ուղերձները Մինսկի խմբի համանախագահ ամերիկյան կողմին ներկայացնելու համար:

Մշակելով դեպի Ղարաբաղյան հակամարտության կարգավորում գնալու ուղիները` մենք չենք կարող շրջանցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների և Մինսկի խմբի համանախագահ երկրների հարաբերությունների խնդիրը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի դիրքորոշումներում բազմամյա և չընդհատվող միջազգային անվտանգային համաձայնության քաղաքական-դիվանագիտական հարթակների շարքում առանձնանում է Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահության հարթակը: Այս չընդհատվող համաձայնությունը հաստատել է իր բացառիկ արժեքը նաև 2016 թ. մայիսին Վիեննայում կայացած բանակցություններում:

Խոսելով ամերիկա-ռուսական հարաբերությունների դինամիկայի մասին` հարկ է նշել, որ «ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերագործարկման» վաղ շրջանում` 2010 թ., ինձ բախտ վիճակվեց Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում հանդես գալու որպես «ԱՄՆ–Ռուսաստան ռազմավարական երկխոսության» գիտական խորհրդարկու, ինչը հնարավորություն տվեց մասնագիտորեն հետևելու ռուս-ամերիկյան հարաբերությունների դինամիկային:

Քննարկելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ուղիների մասին, մենք պետք է հաշվի առնենք, որ ռազմական գործողությունների ցանկացած վերսկսում կարող է գազանական ցեղասպանության մի նոր ողբերգական էջ բացել Արևելքն ու Արևմուտքը կամրջող այս տարածաշրջանում, որտեղ Իսլամական պետության դահիճները այսօր ցեղասպանություն են իրագործում քրիստոնյաների, հրեաների, եզդիների և ահաբեկչական ջիհադի մեջ չներգրավված մահմեդականների նկատմամբ:

Հայ ժողովրդի համար «Այլևս երբե՛ք» կարգախոսի արդիականությունը շեշտվեց դեռ ԽՍՀՄ Վերակառուցման շրջանում, երբ Ադրբեջանը ձեռնարկեց իր հայ բնակչության ջարդերը[1]: 1991 թ. նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) լուծարելու մասին օրենք` առանց նրա բնակչության համաձայնության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիմնարար միջազգային նորմերի խախտումներով: Ի պատասխան այդ ապօրինի քայլի` 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղն սկսեց իր անկախացման գործընթացը` ԽՍՀՄ ներքին օրենսդրությանը համապատասխան: Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորվեցին երկու պետություն. Ադրբեջանի ԽՍՀ տարածքում` Ադրբեջանի Հանրապետությունը, և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Երկու պետությունների ձևավորումն ունի նույն իրավական հիմքը, հետևաբար իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի կազմավորումը երբևէ չպետք է դիտվի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության տեսանկյունից:

1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում միջազգային չափանիշ­ներին ու 1991 թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքին ճշգրիտ համապատասխա­նութ­յամբ և միջազգային դիտորդների մասնակ­ցութ­յամբ անցկացվեց անկախության հարցով հանրաքվե: ԼՂՀ ադրբեջանական փոքրամասնությանը հնարավորություն տրվեց մասնակցելու հանրաքվեին, սակայն Բաքվի ցուցումով նա հրաժարվեց այդ հնարավորությունից[2]: Հետագա իրադարձություն­ները վերացրին հանրաքվեի արդյունքները ԽՍՀՄ կենտրոնական մարմինների հետ համաձայնեցնելու անվերապահ պահանջը, քանի որ 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրվեց Խորհրդային Միության լուծարման մասին Ալմա Աթայի հռչակագիրը[3]:

Այսպիսով` Լեռնային Ղարաբաղի տարածքում անցկացված Հանրաքվեն օրինական է, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը կատարվել է համապատասխան Միջազգային իրավունքի սկզբունքներին ու հատկանիշներին: Ադրբեջանի Հանրապետությունը 1992 թ. սանձազերծել է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ, որը տևել է մինչև 1994 թ., երբ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ստորագրել էին հրադադարի համաձայ­նագիր, իսկ 1995 թ. էլ` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի հաստատութենացման մասին եռակողմ պայմանագիր: Այս համաձայնագրերը հակամարտող կողմերը և Ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը ճանաչել են որպես իրենց էությամբ անժամկետ և հակամարտության գոտում երկարատև զինադադարի հաստատման համար հիմք: Միջազգային հանրությունը քանիցս վերահաստատել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականը, ըստ որի` այն պետք է հիմնված լինի Միջազգային իրավունքի երեք հիմնական և հավասարազոր` «Ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության» սկզբունքների վրա:

2016 թ. ապրիլի 2-ին` 1994 թ. հրադադարի կնքումից 22 տարի անց, Ադրբեջանի Զինված ուժերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ձեռնարկեցին անակնկալ լայնամասշտաբ հարձակում, որի հիմնական նպատակն էր ձախողել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, զավթել Լեռնային Ղարաբաղը և նրա հայկական բնակչությանը ենթարկել ցեղասպանության: Ադրբեջանի նման վարքագիծը զգալի չափով պայմանավորված է այն հանգամանքով, որ չկան շփման գծի մերձակայքում ռազմական գործողությունների վերսկսման դինամիկան գրանցող մեխանիզմներ: Ադրբեջանը հետևողականորեն մերժում է տեխնիկական և մարդկային մասնագիտական ռեսուրսների միջոցով զինադադարի մշտազննում կատարելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, ինչի շնորհիվ կարող է զսպել ռազմական գործողությունների վերսկսումը:

2016 թվականի ապրիլին Ղարաբաղում Չորսօրյա պատերազմի արդյունքներով կայացած Վիեննայի խորհրդարկումների ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումների համահունչությունը Հայաստանին և Ադրբեջանին հակեց համաձայնության այն բանում, որ ռազմական գործողությունների վերսկսումից կողմերին հետ պահելու համար անհրաժեշտ է սահմանել զինված հակամարտության գոտում պատերազմի նախապատրաստման նկատմամբ վերահսկողություն: Տեխնոլոգիական նորամուծությունների և մարտական գործողություննե­րի նախապատրաստման վրա քաղաքական-դիվանագիտական ներգործության մեթոդների խելացի համակցումը հնարավորություն է տալիս զինադադարի խախտումների հետաքննության արդյունավետ մեխանիզմի և ռազմական ուժի կուտակման ու պատերազմին նախա­պատրաստումն ազդարարող տարաշարժերի մշտազննումը առավել արդյունավետ կերպով իրականացնելու նպատակով քաղաքական զսպման հայեցակարգ մշակելու համար:

Տվյալ համատեքստում հույժ կարևոր է հենվել այն բանի ըմբռնման վրա, որ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմական անհավասարակշռության աճման պայմաններում չի կարելի ապավինել միայն ավան­դա­կան ռազմական զսպման արդյունավետությանը: Այս հարցում անհրաժեշտ է գիտականորեն իմաստա­վորել միջազգային հանրության հետ համագործակ­ցության նկատմամբ այն նորա­մուծական մոտեցումները, ըստ որոնց` լայնածավալ մարտական գործողութ­յուններին կողմերի նախապատրաստման մասին ազդարարող ռազմական ուժի վտանգավոր տարաշարժների խորազննման համար կկիրառվեն միջազ­գային հանրութ­յան բարձր տեխնոլոգիական միջոցները:

Խոսքը վերաբերում է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեր մշակած մեթոդաբանությանը, ըստ որի` Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի փոփոխման վտանգավոր դինամիկայի խորազննման գործում պետք է ներգրավվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահները՝ վերազգային տիեզերական տարածությունից դիտոցային օժանդակության միջոցով ուղեծրային հեռադիտական միջոցների գործադրմամբ:

Ինչպես գիտեք, Միջազգային տիեզերական իրավունքը միջազգային հանրությանը հնարավորություն է տալիս մերձերկրային տիեզերական տարածությունից վերահսկելու հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսմանը զորքերի պատրաստման դիմանիկան: Վերահսկողության այս եղանակը, նպատակաուղղված լինելով պատերազմի կանխմանը, կարող է միջազգային նորմերին և կանոնակարգերին համապատասխան օգտագործվել որպես խորհրդարկումների ու բանակցությունների կիրառմամբ քաղաքական-դիվանագիտական զսպման միջոց:

Համաձայն Տիեզերքի ուսումնասիրման և օգտագործման հարցերում պետությունների գործունեությունը կարգավորող իրավական նորմերի հռչակագրի` «Միջազգային համագործակցության խրախուսման և ակտիվացման համար, հատկապես` զարգացող երկրների կարիքների հաշվառմամբ, տիեզերքից Երկրի հեռահար խորազննում կատարող պետությունը, ըստ խնդրանքի, խորհրդարկումներ է անցկացնում այն պետության հետ, որի տարածքը խորազննվում է»[4], իսկ Տիեզերական տարածության, ներառյալ` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ուղղությամբ պետությունների գործունեության սկզբունքների մասին պայմանագիրը նախատեսում է, որ «Տիեզերական տարածությունը, ներառյալ` Լուսինը և այլ երկնային մարմիններ, ենթակա չէ ազգային յուրացման ո՛չ դրանց նկատմամբ ինքնիշխանության հռչակման եղանակով, ո՛չ օգտագործման կամ զավթման ճանապարհով, ո՛չ էլ որևէ այլ միջոցով»[5]:

Եթե միջնորդ խաղաղարար տերությունները գործի դնեն ուղեծրային խորազննական միջոցների կիրառմամբ պատերազմի վերսկսումը զսպելու այս նորա­մուծական մեթոդը, ապա դա կարող է լինել արդյունավետ եղանակ ծխացող երկարատև հակամարտությունների դեպքում և, միևնույն ժամանակ, տարածաշրջանային անվտանգության համար ռազմավարական կարևոր գործոն:

2016 թվականի մայիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման շնորհիվ համաձայնություն ձեռք բերվեց հակամարտության շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցչի խմբի հնարավորությունների ընդլայնման հարցում: Սա պատեհա­ժամորեն ընդունված որոշում է, որովհետև զուտ ռազմական զսպման հնարավորությունները խիստ նվազել են, քանի որ կողմերից մեկը ակտիվ կերպով գնում է հարձակողական սպառազինություն՝ խախտելով ուժերի հաշվեկշիռը: Դրա հետ մեկտեղ, 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքները տվյալ համատեքստում պետք է դիտվեն որպես ոչ միայն հրադադարի ռեժիմը երկու հակամարտող կողմերի ազգային օդային տարածքներից վերահսկելու հարցում համաձայնություն, այլև հարձակողա­կան սպառազինության կուտակումները և զորքերի տեղաշարժի միջոցով պատերազմին նախապատրաստումները երկու հակամարտող պետությունների ազգային ինքնիշխանություն­ից դուրս գտնվող տիեզերական տարածությունից վերահսկելու նպատակով ուղեծրային մեխանիզմների ընտրության համար հիմք հանդիսացող` ՀՀ-ի և ԱդրՀ-ի հետ հաջողված միջազգային խորհրդարկություն[6]:

Այս առումով, նշանակալից դեր կարող է խաղալ ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակը: Նա պատասխանատու է խաղաղ նպատակներով տիեզերքի օգտագործման հարցում միջազգային համագործակցությունը խթանելու համար և ծառայում է որպես Խաղաղ նպատակներով տիեզերքի օգտագործման ՄԱԿ-ի հանձնաժողովի քարտուղարություն:

Այդ հանձնաժողովը ստեղծվել է 1959 թվականին` ամբողջ մարդկության կողմից տիեզերքի ուսումնասիրությունը և օգտագործումը կարգավորելու նպատակով: Ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև Մինսկի խմբի երեք համանախագահ պետությունները այդ հանձնաժողովի անդամներ են, ինչը եզակի հնարավորություն է ստեղծում, որպեսզի հանձնաժողովի հնարավորություններն օգտագործվեն հակամարտության գոտում խաղաղություն և կայունություն ապահովելու համար[7]:

Ես կարծում եմ, որ արդյունավետ կլիներ, եթե տեխնիկական գնահատում կատարելու համար ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակին հանձնվեին հակամարտության գոտու ուղեծրային խորազննման արդյունքները, իսկ նա շահագրգիռ կողմերին ներկայացներ գնահատման արդյունքները: Այս մեխանիզմի հաջող ձեռնարկումը ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակին եզակի հնարավորություններ կընձեռեր հակամարտության գոտիների ուղեծրային խորազննման տեխնիկական գնահատում կատարելու համար: Ես լիահույս եմ, որ դրանով այս նախադեպը կարող է դառնալ միջազգային խաղաղության և կայունության խթանման կարևոր գործիք թե՛ Ղարաբաղում, թե՛նրա սահմաններից այն կողմ:


Մենք պետք է առաջնորդվենք մեր երկրի շահով. Թաթոյան

Մենք պետք է առաջնորդվենք մեր երկրի շահով. Թաթոյան

15:30

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան

14:13

Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը Մատենադարանից տեղափոխվեց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի

Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը Մատենադարանից տեղափոխվեց Մուղնու Սուրբ Գևորգ...

14:03

Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է. Վարդեւանյան

Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է....

20:04

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը...

19:52

Իրանի եւ ԱՄՆ բանակցություններն Իսլամաբադում կարող են երկարացվել եւս մեկ օրով. Tasnim

Իրանի եւ ԱՄՆ բանակցություններն Իսլամաբադում կարող են երկարացվել եւս մեկ օրով....

19:50

«Իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ զավակներիս, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ քաղաքացիների կյանքը». Սամվել Կարապետյան

«Իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ զավակներիս, իսկ ես...

19:45

Գողությունը բացահայտվել է

Գողությունը բացահայտվել է

11:04

Թրամփը դարձյալ զայրացել է Իրանի վրա

Թրամփը դարձյալ զայրացել է Իրանի վրա

10:46

Վթարի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12 տուժած

Վթարի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12...

10:38

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է քննարկման

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է...

10:29

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է...

10:06

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. ԱԺ մի քանի պատգամավորներ կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. ԱԺ մի քանի պատգամավորներ կմասնակցեն ԱՊՀ...

09:39

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր կա

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր...

09:18

Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին. Al Hadath

Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին. Al...

09:03

Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի ժամանակ

Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի...

20:53

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

18:33

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

18:09

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Ծառուկյան

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու...

17:33

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստ

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի...

17:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44