ԵՏՄ-ին անդամակցելով՝ որեւէ հաջողության մասին խոսել չեմ կարող: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «Զարգացումներ եւ փոփոխություններ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից 4 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ նշել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության 4-ամյակին:
«ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ունենք ամենակարեւոր կորուստը՝ Հայաստանի զարգացման, բարեփոխումների, արդիականացման շանսի բացթողումը։ Ասոցացման համաձայնագիրն այդ ամենն էր, եւ մենք այդ ժամանակ բաց թողեցինք մեր զարգացման տեմպերը»,- ասաց նա:
Թեւան Պողոսյանի խոսքով, 4 տարի առաջ Հայաստանի վրա եղավ ճնշում, որը անվտանգության միջոցով էր արվում. «Չմոռանանք, որ դա Ռուսաստանի կողմից՝ իր շահերի սպասարկման համար քաղաքականություն էր։ Այնպես որ, 2015թ. ԵՏՄ-ին անդամակցելով՝ որեւէ մեկն այլեւս չէր խոսում, որ դա անվտանգության խնդիր է, որովհետեւ շարունակում էին զենք վաճառել Ադրբեջանին, Ուկրաինան օրինակ էին բերում, բայց իրական աղբյուրներն այդտեղ չէին։ Մեր իրական կորուստը Հայաստանի ճիշտ ուղով զարգանալու հնարավորության բացթողումն էր»։
Պողոսյանի գնահատմամբ՝ Հայաստանը հիմա մի միության մեջ է, որի մասին երբ խոսում ենք, միայն մեկ անդամի անունն ենք տալիս. «Միության հասկացություն չկա։ Սոցիալիզացիայի մասով շուտով երեւի կսկսեն տարբեր ճնշումների տակ օրենքներ ընդունել, որով նորից հետընթաց ենք ապրելու։ Ինչքան արագ կարողանանք մեր սեփական շահերով առաջնորդվել, շարունակել բանակցությունները ԵՄ-ի հետ եւ վերջնական ստորագրման հասնել, այնքան Հայաստանը կսկսի նորից զարգացման ուղով գնալ։ Իսկ ԵՏՄ-ին անդամակցելով՝ որեւէ հաջողության մասին խոսել չեմ կարող»։
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26