Բլոգեր Հասմիկ Բաբաջանյանի հերթական գրառումը <ասմունքող, հանդիսավարուհի> Լիանա Զուրաբյանի մասին է, ում <հունից հանել են> <չար> ճանապարհային ոստիկանները: Զուրաբյանի մեքենան տեսուչները կանգնեցրել են Պռոշյան փողոցում, որովհետև
տեխզննության կտրոն չի ունեցել, ինչից հետո նա անհիմն վեճի է բռնվել տեսուչների հետ՝ փաստաթղթի բացակայության անհեթեթ պատճառներ բերելով, հետո հետընթացով մեքենան խփել է տեսուչների մեքենային, չի
մնացել վթարի վայրում, իսկ երբ Ամիրյան փողոցում ճանապարհային ոստիկանները հասել ետևից ու կանգնեցրել են, պարզվել է՝ նույնիսկ չգիտի՝ որ ապահովագրական ընկերությունում է ապահովագրված մեքենան, ոստիկաններն են մեքենայի պետհամարանիշով գտել ու մասնագետ հրավիրել… Եվ այս բոլոր մեղմ ասած <խախտումները>
որպես անարդարության զոհ պատմել է բլոգերին՝ կցելով <չարագործ> ոստիկանների լուսանկարները, իսկ իր արդարացիության միակ հիմնավորումն այն է, որ երեխան մեքենայի մեջ է եղել…
Ապշեցուցիչ տրամաբանություն է /ցավոք՝ տարածված/. ստացվում է, որ կարելի է տեխզննության կտրոն չունենալ, որովհետև <թղթի կտոր է>, կարելի է չենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, կարելի է խփել ոստիկանական մեքենային…
Փաստորեն, կարելի է ամեն ինչ, եթե… երեխան մեքենայի մեջ է: Իսկ եթե երկու երեխա է մեքենայում, կարելի՞ է վրաերթ անել ու մարդ սպանել…
Ապշեցուցիչ է բլոգերի տրամաբանությունը, երբ Լիանա Զուրաբյանին բնութագրում է որպես կին, <ով առաջնորդվում է մարդկային պարզ օրենքներով>, և այս տեսանկյունից, ուրեմն կարելի է անտեսել ու արհամարհել պետության օրենքները, օրինականությունը, օրինապահությունը…
Առավել ապշեցուցիչ է բլոգերի հուզական գրառումը հրապարակած կայքի դիրքորոշումը. իսկ ո՞ւր մնացին օրենքի գերակայությունն ու բոլորիս հավասարությունը օրենքի առաջ, որի ջատագովն է կայքը: Թե՞՝
Հ.Գ. Ի՞նչ եք կարծում՝ ասմունքող, Սևակ արտասանող <պոեզիայով զբաղվող> <նուրբ, զգայուն, փխրուն> կինը ինչպե՞ս է կարողանում այսպիսի դարձվածք արտաբերել. <Տեխզննման կտրոնը… թղթի կտոր է, որ մտցնես քեզ կանգնեցնող գայըշնիկի տապոռ աչքը>…
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32