Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո օգոստոսի 31-ին Բիալիստոկ քաղաքում տեղի ունեցան հայկական մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվեցին Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից իրականացվող «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Բիալիստոկի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կայացավ հայկական կինեմատոգրաֆիայի երևելի ներկայացուցիչ Համո Բեկնազարյանի «Զարե» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը` ԱՄՆ-ում բնակվող հայազգի Բեի Ռուի կենդանի երաժշտական մշակումների ուղեկցությամբ: Ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Բիալիստոկի քաղաքապետի տեղակալ Ռաֆալ Ռուդնիցկին, Երևանյան «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Վարդիկյանը:
Իր ելույթում դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարությանը և Բիալիստոկի իշխանություններին՝ «Արևելքի մշակույթ» ամենամյա մշակութային ծրագրի շրջանակներում հայկական մշակույթը ներկայացնելու հնարավորության համար: Դեսպանի խոսքով՝ «Զարե» ֆիլմը, որը պատմում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների և նրանց հանդեպ հայ ժողովրդի ուշադրության ու հոգատար վերաբերմունքի մասին, նաև ընդգծում է հայ և լեհ ժողովուրդների ընդհանրությունները: Դեսպանը որպես հիմք ընդգծեց այն հանգամանքը, որ 2017թ. Լեհաստանում մեծ շուքով նշվում է Լեհաստանի Կազմիմերժ թագավորի կողմից Հայ առաքելական եկեղեցուն շնորհված արտոնությունների 650-ամյա հոբելյանը, որն էլ հայ ժողովրդի հանդեպ լեհերի բարյացակամ վերաբերմունքի և երկու ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն ապացույցներից մեկն է:
Ֆիլմի ցուցադրությանը հետևեց Բիալիստոկի մշակույթի կենտրոնի ճեմասրահում ՀՀ Նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Ղազարյանը և Բիալիստոկի քաղաքապետի տեղակալ Ռուդնիցկին:
Հայկական միջոցառումների շրջանակներում Լեհաստանում բնակվող հայազգի խոհարար Դիանա Վոլոխովա-Սարգսյանի կողմից անցկացվեց վարպետության դասընթաց, որի ընթացքում մանրամասն ներկայացվեցին հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակների պատրաստման առանձնահատկություններն ու եղանակները:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44