Հակառակորդի թիկունքը մինչ 15 կմ խորությամբ տեսնելն այսօր հնարավորություն է տալիս հայկական կողմին ամենաքիչը 1-2 օր առաջ գնահատել հակառակորդի գործողությունները: Սեպտեմբերի 4-ին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
«Այսօր բոլոր հենակետերում, որտեղ անհրաժեշտ է դիտարկումներ իրականացնել, մենք կարողանում ենք հակառակորդի թիկունքը տեսնել մինչ 15 կմ խորությամբ: Ի տարբերություն ապրիլյան գործողությունների՝ այն հնարավորություն է տալու ամենաքիչը 1-2 օր առաջ գնահատել հակառակորդի գործողությունները: Ավելի խոր դիտարկումներ իրականացվում են այլ եղանակով, որը հնարավորություն է տալիս ռազմավարական հարթության վրա գնահատելու հակառակորդի գործողությունները»,-ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ շարունակվելու են ՀՀ զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կրտսեր հրամանատարական օղակում արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներին ընդգրկելու աշխատանքները: Զինված ուժերը համալրվելու են մասնագիտական բարձր կարողություններով օժտված զինծառայողներով:
«ՀՀ զինված ուժերում մարտական գործողությունների վարման ձևերի և եղանակների կատարելագործման արդյունքում մարտավարությունը և օպերատիվ արվեստը բարձրացնելու են մեր զորքերի շարժունակությունը: Բարելավելու է ուժերի կազմը և կառուցվածքը, բարձրացվելու է ապակենտրոնացված մարտական գործողություններ վարելու կարողությունը; Հաշվի են առնելու թռչող սարքերի, հեռահար խոցման միջոցների և այլ ոլորտներում զարգացումները, որը հանգեցնելու է որակական գերազանցության, անհավասարակշռության չեզոքացման»,-ասաց Զաքարյանը:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44