Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է մանկապարտեզներում հերթագրման և երեխաների ընդունման գործընթացի կազմակերպմանն ու ծնողների մտահոգություններին:
«Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ մտահոգվելու խնդիր բացարձակ չկա: Մենք հստակ կանոնակարգել ենք աշխատանքները և, համապատասխան կարգի համաձայն, սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը կկատարվի երեխաների ընդունելություն, որի արդյունքում ավելի քան 9000 երեխա ևս կսկսի հաճախել մանկապարտեզներ:
Մեր նպատակն է հասնել նրան, որ այս խնդիրը վերջնական լուծում ստանա և հերթեր ու կուտակումներ այլևս չառաջանան:
Մանկապարտեզներում երեխաների հերթագրման էլեկտրոնային համակարգը և համապատասխան կանոնակարգը շատ հարցերի լուծումներ են տալիս՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունը:
Դեպքեր ունենք, երբ մեկ ամսեկան երեխաների են հերթագրել, ինչն իսկապես անհասկանալի է: Կամ որոշ ծնողներ դժգոհում են, երբ իրենց դեռ 2 տարեկանը չլրացած երեխային չեն ընդունում մանկապարտեզ՝ չմտածելով, որ եթե տվյալ մանկապարտեզում այդ տարիքային խմբի երեխայի համար պայմաններ չկան, ապա ո՞վ է կրելու պատասխանատվությունը, եթե, Աստված չանի, այդ երեխայի հետ մի բան պատահի. ծնո՞ղը, մանկապարտե՞զը: Հետևաբար, մեր ծնողներին կհորդորեմ զգայական դաշտից զատ հարցին մոտենալ նաև այս տեսանկյունից:
Մենք ամեն ինչ անելու ենք, որ կարողանանք նախադպրոցական կրթություն ապահովել մեր բոլոր երեխաների համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է ակտիվացնել նոր կարգի հետ կապված հանրության շրջանում բացատրական աշխատանքները և մանկապարտեզներում ամենամսյա ընդունելությունը կատարել բացառապես «Մանկապարտեզ» էլեկտրոնային հերթագրման համակարգի պահանջներին համապատասխան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44