Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Մոսկվայի ու Վաշինգտոնի համագործակցության մասին, հայտարարել է, որ դժվար է երկխոսել մարդկանց հետ, որոնք շփոթում են Ավստրիան ու Ավստրալիան, գրում է ria.ru-ն։
«Դժվար է երկխոսություն սկսել մարդկանց հետ, որոնք շփոթում են Ավստրիան ու Ավստրալիան: Այս դեպքում ոչինչ անել հնարավոր չէ: Հավանաբար, ամերիկյան իշխանական վերնախավի որոշակի հատվածը քաղաքական մշակույթի այդ մակարդակն ունի»,-ասել է ՌԴ ղեկավարը ԲՐԻԿՍ գագաթնաժողովից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ Պուտինը լրագրողներից մեկի՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից հիասթափվելու մասին հարցին տվել է ուշագրավ պատասխան:
«Ինչ վերաբերում է հիասթափվելուն կամ չհիասթափվելուն, ապա Ձեր հարցը շատ միամիտ է հնչում: Նա հո իմ հարսնացուն չէ՞, կամ ես հո նրա հարսնացուն կամ փեսացուն չե՞մ: Մենք զբաղվում ենք պետական գործունեությամբ: Յուրաքանչյուր երկիր իր շահն ունի, այս դեպքում Թրամփն առաջնորդվում է իր երկրի, ես՝ իմ երկրի շահերով: Ես լիահույս եմ, որ մեզ կհաջողվի փոխզիջումներ գտնել երկկողմ խնդիրների լուծման հարցում»,-ասել է Պուտինը:
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44