ert.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը, անդրադառնալով Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին, նշեց, որ Հայաստանը երբևէ այս միջոցառումների խմբին չի մասնակցել: Իսկ մեր չմասնակցության պատճառով աղմուկը, ըստ պատգամավորի, բարձրացավ այն պատճառով, որ մեր հարևան, բարեկամ երկիր Վրաստանը ներկայացրեց, թե չեղարկումը տեղի է ունեցել վերջին պահին: Հետևաբար, ըստ Կարեն Բեքարյանի, Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարության միջև կա կոմունիկացիայի ու սինխրոնիզացիայի խնդիր, որը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները պետք է արագ շտկեն:
-ՀՀ պաշտպանության նախարարությունը Վրաստանում մեկնարկած «Agile Spirit 2017» զորավարժությանը մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու հետ կապված նշել է. «Զորավարժություններին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մասնակցության ձևաչափը որոշվում է՝ ելնելով պաշտպանական գերատեսչության միջազգային փոխգործունակության պլանային կարիքներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ Զինված ուժերի համար՝ ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել»: Մենք հպարտանում ենք նրանով, որ մասնակցում ենք ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ լինելով ՀԱՊԿ անդամ: Այսինքն՝ համադրում ենք այդ համագործակցությունը: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք՝ հաշվի առնելով այն կարծիքները, որ Ռուսաստանից կա՛մ ուղղակի ճնշում է եղել, կա՛մ Հայաստանն ինքն է, այսպես ասենք՝ ինքնագրաքննվել՝ ցույց տալով, որ վստահելի գործընկեր չէ:
-Նախքան որևէ գործոնի անդրադառնալը փորձենք հասկանալ իրավիճակը: Ձեր հարցադրման մեջ մատնանշեցիք 2 ուղղություն՝ ՆԱՏՕ և ՀԱՊԿ, որոնք, իհարկե, իրարից պետք է տարբերենք: Մենք ՀԱՊԿ հիմնադիր անդամ ենք, որն իր հետ բերում է լրիվ այլ իրավիճակ, ՆԱՏՕ-ի հետ գործընկեր ենք, սա իր հետ բերում է այլ իրավիճակ: Այսինքն՝ ճիշտ չէ այստեղ փորձել այս 2-ը նույնի մեջ նայել: Ինչ վերաբերում է տարաբնույթ միջոցառումներին մասնակցությանը, այդ թվում՝ զորավարժություններին, կա այսպիսի խնդիր՝ տարեկան պլանավորում՝ ենթադրելով, որ հնարավոր է՝ տարվա ընթացքում այս կամ այն միջոցառմանը մասնակցություն ունենաս։ Դրան հաջորդում է 2-րդ, 3-րդ փուլը, այսինքն՝ դրա կա՛մ հաստատումը, կա՛մ չհաստատումը: Սա բնականոն գործընթաց է, միշտ նախապես պլանավորումից հետո տեղի են ունենում տարաբնույթ փոփոխություններ: Հիմա. ինչո՞ւ այս զորավարժություններին չմասնակցելը, ի տարբերություն այլ միջոցառումների, դարձավ նման քննարկումների ու ինչ-որ տեղ շահարկումների առարկա: Ընդամենը մի պատճառով, որ եղավ վրացական կողմի ներկայացումը, որ ինչ-որ բան տեղի է ունեցել վերջին պահին: Եվ, հետևաբար, այստեղ տեսնում եմ մեկ խնդիր: Մեր և մեր բարեկամ Վրաստանի Պաշտպանության նախարարությունների մակարդակով կոմունիկացիայի, սինխրոնիզացիայի հետ կապված ինչ-որ բան լրամշակելու, զարգացնելու տեղ կա: Այսինքն՝ մենք այստեղ ընդամենն ունեցել ենք կոմունիկացիայի խնդիր, որը պետք է լուծել: Մեր հարևան երկիրն է, և, հետևաբար, սա մի իրավիճակ էր, որ պետք է հասկանալ՝ որտեղ էր այդ կոմունիկացիոն պրոբլեմը՝ հետագայում այն չունենալու համար։ Ինչ վերաբերում է առհասարակ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությանը. նախ եկեք այստեղ մի բան տարբերակենք: Այն միջոցառումները, որ կազմակերպվում են ՆԱՏՕ-ի կողմից, բազմաբնույթ են, տարաբնույթ են, շատ են, դրանք կարելի է բաժանել տարբեր խմբերի, և երբևէ չի եղել, որ Հայաստանը մասնակցի բոլորին անխտիր: Սա էլ մեկ անգամ հստակ ֆիքսենք: Եվ կոնկրետ այս զորավարժություններն անց են կացվում 2011-ից, սկզբում դրանց մասնակցում էին միայն ԱՄՆ-ն և Վրաստանը, 2015-ից սկսել են ինչ-որ երկրներ միանալ, օրինակ՝ Բուլղարիան, Ռումինիան, 2016-ին միացել են Ուկրաինան ու Լիտվան: Հայաստանն այս խմբի միջոցառմանը, այս թիրախային խմբին երբևէ մասնակցություն չի ունեցել: Սա էլ է շատ կարևոր, որ մեր հանրությունը պատկերացում կազմի, քանի որ այս ինֆորմացիոն հոսքերի մեջ ստեղծվում է տպավորություն, որ սա զորավարժությունների ինչ-որ ուղղություն է, որին մասնակցել ենք, հիմա չենք մասնակցում:
Շարունակությունը՝ սկզբաղղբյուր կայքում
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26