Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ունի բացառիկ հնարավորություն իր վրայից թոթափելու կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախված ալիևյան կլանի եվրոպացի պատգամավորներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Բրիտանական BBC-ն հրապարակել է եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության տվյալները, համաձայն որոնց Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար: Զոհրաբյանը հիշեցրեց, որ բացի այդ, միջազգային հեղինակավոր պարբերականները հրապարակել են նաև ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամադովի հայտարարությունը, համաձայն որի ինքն Ալիևի անմիջական հրահանգով անձամբ զբաղվել է եվրոպացի պատգամավորների հավաքագրմամբ և միայն եվրոպական ինստիտուտների, մասնավորապես ԵԽԽՎ-ի վրա Ադրբեջանի իշխանությունը տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլար է ծախսել:
«Սա նորություն չէր և արդեն իսկ հստակ փաստեր են հրապարակվում, որ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը` «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» տխրահռչակ զեկույցի հեղինակը, Ադրբեջանի իշխանություններից ստացել է 5 միլիոն դոլար»,– ասաց Զոհրաբյանը:
Նրա խոսքով` պատահական չէ ,որ հուլիսյան նստաշրջանում ԵԽԽՎ-ն ստեղծել է կոռուպցիայի փաստերի ուսումնասիրության հատուկ հանձնաժողով, որը դեկտեմբերին իր առաջին հաշվետվությունը պետք է ներկայացնի:
«Վստահ եղեք, որ կոռուպցիոն լրջագույն փաստերի վերաբերյալ տեղեկատվություն այդ մարմնին տրամադրվել է, և կարծում եմ՝ լուրջ բացահայտումներ կլինեն՝ կապված արդեն ոչ միայն հայտնի կոռուպցիոն գործիչ Լուկա Վոլոնտեի վերաբերյալ: Նրա հանդեպ Միլանի դատախազությունում քրեական գործը մոտենում է ավարտին, և Վոլոնտեն, ցանկություն չունենալով միայնակ պատասխանատվության ենթարկվել, տվել է ԵԽԽՎ-ի գործող պատգամավորների անուններ, ովքեր ևս ներքաշված են եղել այդ ամբողջ կոռուպցիոն սխեմայի մեջ»,-ընդգծեց Զոհրաբյանը:
Զոհրաբյանը կարծում է, որ ԵԽԽՎ-ն բացառիկ հնարավորություն է ստացել բոլոր այդ կոռուպցիոն թելերը կտրելու և բոլոր կոռուպցիոն սկանդալները բացահայտելու:
«ԵԽԽՎ-ն ունի բացառիկ հնարավորություն այդ ամենը բացահայտելու և ուղղակիորեն ազատվելու Ալիևի բարձրաստիճան կամակատար լոբբիստներից»,- եզրափակեց Զոհրաբյանը:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44