ՀՀ քաղաքացիներ Ս. Կ.-ի եւ Ս. Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաեւ վաշխառության դեպքերի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ս. Կ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 02.02.2017թ.-ին քաղաքացի Ռ. Մ.-ի հետ 6 ամիս ժամկետով կնքել է 8.500.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր եւ որպես գումարի վերադարձման երաշխիք գրավադրել իր բնակարանը: Սակայն պայմանագրով նախատեսված ժամկետը դեռ չլրացած, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ պայմանների խախտմամբ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցը բնակարանի սեփականության իրավունքը գրանցել է փոխատու Ռ. Մ.-ի անվամբ:
Դրանից հետո հիշյալ բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները, ովքեր, հաշվի չառնելով, որ բնակարանի սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է անօրինական ճանապարհով, եւ այդ կապակցությամբ քննվում է վարչական գործ, Ս. Կ.-ից պահանջել են գույքով հանդերձ ազատել բնակարանը՝ հակառակ դեպքում սպառնալով վերջինիս բռնի ուժով վտարել այնտեղից:
Ս. Կ.-ն միաժամանակ հայտնել է, որ ոստիկանության հիշյալ աշխատակիցները, առանձնակի շահագրգռվածություն ցուցաբերելով փոխատուի գումարների նկատմամբ, դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակներից եւ պահանջել փոխառության պայմանագրով նախատեսված 8.500.000 ՀՀ դրամից բացի վերադարձնել եւս 2.500.000 ՀՀ դրամ տոկոսագումար` այդ մասին կազմելով համապատասխան արձանագրություն, այնուհետեւ առանց գույքի իրեն վտարել են բնակարանից:
Ս. Կ.-ի որդին՝ Ս. Մ.-ն, իր հերթին հաղորդում է տվել այն մասին, որ Ռ. Մ.-ն զբաղվում է վաշխառությամբ, եւ վերը նշված փոխառության պայմանագիրը կրել է ձեւական բնույթ. իրականում իրենք 8.500.000 ՀՀ դրամից վերցրել են 7.500.000 ՀՀ դրամը, իսկ մնացած` 1.500.000 ՀՀ դրամը Ռ. Մ.-ն տեղում վերցրել է որպես տոկոսադրույք:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ քաղաքացու կողմից վաշխառությամբ զբաղվելու փաստերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ, 308-րդ եւ 213-րդ հոդվածների 1-ին մասերով:
Կատարվում է նախաքննություն:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26