ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևանի բնակչից կատարված շորթումը, մեղադրանք է առաջադրվել վերջինիս հարևանին:
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։
2017թ. սեպտեմբերի 3-ին Երևանի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ Ռ.Ա.Գալստյան ներկայացած անձից փոստային առաքման միջոցով ստացել է 3.000.000 դրամի բարեգործություն կատարելու պահանջ՝ զգուշացնելով, որ պահանջը չկատարելու դեպքում իր որդու վերաբերյալ կհրապարակի անձնական բնույթի տեղեկություններ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի բնակիչը «բարեգործության» վերաբերյալ առաջին պահանջն ստացել է 2017թ. մայիսին. իր բնակարանի մուտքի դռան մոտ նա գտել է մի նամակ, որով պահանջվել է 3.000.000 ՀՀ դրամ՝ գումարը փոխանցելու համար տալով մեկ ամիս ժամանակ: Նշված միջադեպից մոտ մեկ ամիս անց՝ 2017թ. հունիսի կեսերին, քաղաքացին ստացել է ևս մեկ նամակ՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության ծառայության միջոցով, որով հիշեցվել է, որ գումարը փոխանցելու համար հատկացված ժամանակը սպառվում է 23.06.2017թ.-ին՝ սպառանալով չհամաձայնելու դեպքում հրապարակել անձնական տվյալները:
Քննությամբ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է բնակչի հարևանը՝ նույն շենքի բնակիչ։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26