ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է Կորեայում անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովի (GICC) աշխատանքներին: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Կորեայի Հանրապետության նախաձեռնած ամենամեծ միջազգային միջոցառումը, որը կազմակերպվում է 2013 թվականից ի վեր, այս տարի անցկացվում է սեպտեմբերի 4-6-ը: Այն նպատակաուղղված է կառավարությունների միջև ենթակառուցվածքների, գործարարության և ֆինանսական ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Համաժողովի 100 բարձրաստիճան հյուրերի թվում են 20-ից ավելի նախարարներ և փոխնախարարներ, ենթակառուցվածքային ծրագրերի և բազմակողմ զարգացման բանկերի ներկայացուցիչներ:
Միջոցառման շրջանակներում հայկական պատվիրակությունը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը:
Համաժողովի մասնակից պատվիրակությունները կմասնակցեն Ճարտարապետների միջազգային միության Սեուլի համաշխարհային ճարտարապետների համագումարին և «Գլոբալ խելացի քաղաք շաբաթին»:
Առաջին «Գլոբալ խելացի քաղաք շաբաթ» միջոցառումը կտևի մեկ շաբաթ և հնարավորություն կընձեռի ծանոթանալ ամբողջ աշխարհի ներկա և ապագա «խելացի քաղաք» նախագծերին:
Միջոցառումն ամբողջ աշխարհի հանրային, մասնավոր և գիտական ոլորտի առաջնորդների հետ հանդիպելու և լավագույն փորձին ծանոթանալու ինտերակտիվ հարթակ է:
168.am
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44