Այն քիչ գումարներով, հնարավորություններով, որը ունի Երևանի պետական համալսարանը, ուսանողներին տրվում է միջին եվրոպական կրթություն: «Ազատության» եթերում այս մասին հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի մասին:
Հարցին՝ ինչո՞ւ ԵՊՀ-ն չկա գոնե աշխարհի լավագույն 3000 բուհերի շարքում, Սիմոնյանը պատասխանեց. «Ո՞վ ասաց, որ չկա: Գոյություն ունեն ռեյտինգային մի քանի համակարգեր, որոնց համաձայն ԵՊՀ-ն 26 հազարից ավել համալսարանների շարքում առաջին 10 տոկոսի մեջ է: 26 հազար համալսարանների մեջ ԵՊՀ-ն իր ունեցած հնարավորություններով շատ լավ տեղ է զբաղեցնում: Մենք այս տարածաշրջանում մշտապես առաջին երեք տեղերից մեկն ենք գրավում: Դա մեր հարևանների դիտարկումն է: Մեր ֆինանսավորումը չափազանց քիչ է»:
Դիտարկմանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ինչո՞ւ իրեն չեք դիմում, Արամ Սիմոնյանն աասց, որ դիմում են, բայց պետությունը չի կարող տրամադրել ավելին, քան ներկայումս:
«Պետությունը չի կարող ավելին տալ նրանից, ինչ տալիս է: Պետության բյուջեի վիճակն այնպես չէ… Համալսարաններ կան, որ մեր երկրի բյուջեից մեծ բյուջե ունեն: Դրա համար սա կազդի ամեն ինչի վրա, բայց ԵՊՀ-ն շնորհիվ կոլեկտիվի, դրվածքի բավական լավ ու որակյալ ուսուցում է ապահովում: Այդ մասին ես չեմ ասում, ԵՄ փորձագետներն են ասում, որ ապահովում է միջին եվրոպական կրթություն: Այն գումարներով, հնարավորություններով, շենքային պայմաններով որ մենք ունենք, կարծում եմ, որ վատ չէ մեր վիճակը»,- նշեց նա:
Անդրադառալով այն քննադատություններին, որ ԵՊՀ-ում կան 150 տարվա վաղեմության գրքեր, անկիրթ դասախոսներ, կաշառակերներ, չթարմացվող գրադարան, ապա ԵՊՀ ռեկտորը չհամաձայնեց, ասաց, որ համալսարանի գրադարանը գանձ է, 150 տարի առաջ հրապարակված գրքեր կան, որոնք աչքի լույսի պես պահում են, իսկ գրքեր ամեն տարի գնվում են, թարմացնում են, չնայած նրան, որ գրականությունը թանկ հաճույք է: «Չեմ կարող ասել, որ բոլոր խնդիրները լուծում ենք, բայց ուժերի ներածին չափով անում ենք»,- ասաց նա:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26