Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայոց ձորի մարզի Արտավան համայնքին հարակից տարածքում և Երևանի «Նաիրիտ» գործարանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքների վերացման, հնարավոր հրդեհների կանխարգելմանը միտված միջոցառումների իրականացման, տարածքների պատշաճ վերահսկողության ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր:
Կարեն Կարապետյանը կարևորել է նման աղետների կանխարգելման ուղղությամբ գերատեսչությունների համակարգված գործունեությունն ու հստակ քաղաքականության իրականացումը և նշել, որ անհրաժեշտ է մշակել անտառների, հրդեհավտանգ տարածքների պատշաճ վերահսկողության համապատասխան մեխանիզմներ: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների մասնագետների ներգրավմամբ ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի առկա իրավիճակն ու կներկայացնի խնդրի լուծման անհրաժեշտ առաջարկություններ: Կառավարության ղեկավարի խոսքով, իրավիճակը վերահսկողության տակ պահելու և հնարավոր մարտահրավերներին պատշաճ արձագանքելու նպատակով յուրաքանչյուր գերատեսչություն պետք է առավելագույնս պատրաստ լինի՝ հստակ իմանալով իր անելիքները:
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ քննարկվել են հրդեհների առաջացման հնարավոր պատճառները, և մարդկային ու կլիմակայական գործոնները բացառելու նպատակով կարևորվել է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքների պահպանությունն ուժեղացնելու նպատակով ԱԻ նախարարն առաջնահերթ է համարել մուտքի և ելքի ճանապարհների ու արահետների կահավորումը տեսախցիկներով՝ հրդեհի առաջացման մոնիթորինգը կազմակերպելու նպատակով: Նախարարի խոսքով, արգելոցում հրդեհի առաջացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել շոգ կլիման, ինչի հետևանքով խոտածածկ տարածքն իսպառ խոնազարկվել է: Նման պայմաններում հողի խոնավությունն ապահովելու նպատակով Դավիթ Տոնոյանն առաջարկել է շահագրգիռ գերատեսչությունների համապատասխան մասնագետների ներգրավմամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը բնական պայմանների առանձնահատկություններից ելնելով կուսումնասիրի արգելոցների տարածքում հիդրոհամակարգերի ստեղծման հնարավորությունները, կմշակի համապատասխան միջոցառումներ՝ անտառների և պահպանվող հատուկ տարածքների հրդեհային անվտանգությունը բարձրացնելու նպատակով:
ԱԻ նախարարը զեկուցել է նաև, որ ուսումնասիրվել են «Նաիրիտ» գործարանում վթարի առաջացման հնարավոր պատճառները, վեր են հանվել առկա խնդիրները: Դավիթ Տոնոյանն ընդգծել է գործարանում ռեզերվների հովացման համակարգի բացակայությունը և կարևորել «Նաիրիտ»-ի տարածքում նախկինից մնացած թունաքիմիկատների հավաքումն ու պահեստավորումը, հանրապետությունում առկա հնարավորությունների օգտագործմամբ դրանց ոչնչացումը: Խնդիրը բազմակողմանի և ամբողջական լուծելու համար ԱԻ նախարարը հանդիպումներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համալիր ուսումնասիրություններ կատարելու և դրանցում միջազգային փորձագետներ ներգրավելու նպատակով: Նախարարն առաջարկել է ուսումնասիրությունների և դրանց արդյունքների հիման վրա շահագրգիռ գերատեսչությունների՝ Էներգետիկայի և բնական պաշարների, Բնապահպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Նաիրիտ» գործարանի մասնագետների ներգրավմամբ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:
Հրդեհների հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների, դրանց վերացման և լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին զեկուցել է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Վարչապետ Կարապետյանն ընդհանուր առմամբ հավանություն է տվել ներկայացված առաջարկություններին և համապատասխան գերատեսչություններին տվել կոնկրետ հանձնարարականներ, այդ թվում՝ Հանրապետությունում հրդեհների բռնկման ռիսկերը նվազագույնի հասցնելու, անտառների կառավարման քաղաքականությունը հստակեցնելու վերաբերյալ:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26