Ադրբեջանական ղեկավարության կոռուպցիոն գործարքների մասին միջազգային մամուլի բացահայտումները, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, նորություն չէին:
Նա Tert.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ երբ իրենք ԵԽԽՎ-ում ներկայացնում էին փաստեր, որ Ադրբեջանը հսկայական հաշիվներ ունի և նպատակ է դրել «վերբովկա անել» եվրոպացի տարբեր պատգամավորների՝ Ադրբեջանի քաղաքական շահերը այս կամ այն հարթակում պաշտպանելու համար, իրենց եվրոպացի գործընկերներն ասում էին, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը արդարացումներ է փնտրում, թե ինչու են ադրբեջանական որոշ նախագծեր անցնում:
«Բրիտանական մամուլը հրապարակեց իր հետազոտության արդյունքը, համաձայն որի՝ Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Բրիտանական հեղինակավոր The Guardianպարբերականը նոր մանրամասներ է հրապարակել լրատվամիջոցների կողմից «Ադրբեջանական լվացքատուն» կնքված աղմկահարույց գործի վերաբերյալ: Պարզվում է՝ Ադրբեջանի վերնախավը տևական ժամանակ ապօրինի ֆինանսական սխեմա է իրականացրել, որի միջոցով ոչ միայն զբաղվել է փողերի լվացմամբ, այլև իր ազդեցությունն ավելացնելու նպատակով խոշոր գումարներ փոխանցել ադրբեջանական շահն առաջ տանող լոբբիստներին, ջատագովներին ու եվրոպացի քաղաքական գործիչներին:
Նաիրա Զոհրաբյանը մատնանշեց, որ արդեն միջազգային մամուլը պարբերաբար է անդրադառնում ադրբեջանցիների «կոռուպցիոն սկանդալներին» և «ադրբեջանական լվացքին»:
«Արդեն իսկ հստակ փաստեր են հրապարակվում, որ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը` «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» տխրահռչակ զեկույցի հեղինակը, Ադրբեջանի իշխանություններից ստացել է 5 միլիոն եվրո, սակայն այդքան գումար ստանալուց հետո էլ Ռոբերտ Ուոլթերին չհաջողվեց այդ զեկույցն անցկացնել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ արդեն իսկ «ադրբեջանական մեծ լվացքը» բացահայտված է, և ԵԽԽՎ-ը հնարավորություն կունենա բացահայտելու Ադրբեջանի կամակատար պատգամավորներին։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ երբ որ հայերը խոսում են Ադրբեջանի կոռումպացված քաղաքականության մասին, միջազգային հանրությունն ասում է, որ կողմնակալ դիտարկում է՝ հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին:
«Բայց երբ այդ մասին գրում են միջազգային հեղինակավոր պարբերականները, արդեն իրավիճակը լուրջ է դառնում»,- նշեց նա:
Նա հիշատակեց, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում ստեղծվեց կոռուպցիոն հայտարարությունները քննող մարմին:
«Ես տեղյակ եմ, որ շատ լուրջ նյութեր են տրամադրվել: Եվ ուզում եմ հավատալ, որ երբ կառույցը ներկայացնի իր զեկույցը վեհաժողովին, լուրջ բացահայտումներ կլինեն, որովհետև այսօր էլ՝ հենց հիմա Ստրասբուրգում նստած են պատգամավորներ, ովքեր շարունակում են այդ մեծ լվացքի մասնակիցը լինել, շարունակում են սպասարկել Ադրբեջանի շահը»,- նշեց նա:
Ադրբեջանին, ըստ Նաիրա Զոհրաբյանի, չի հուզում թե կոռուպցիոն սկանդալներից հետո ինչ վարկանիշ կունենա միջազգային հարթակում. «Ալիևը Ստրասբուրգում ելույթ ունեցավ և բացահայտորեն ասաց, որ ինքը թքել է միջազգային հանրության կարծիքի վրա, որովհետև այն ինքը ամեն րոպե ցանկացած գնով կարող է գնել: Այնպես որ, չեմ կործում, որ Ադրբեջանին հուզում են իր դիվանագիտական պարտությունները»:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երբ Ադրբեջանը տեսնում է, որ պարտություն է կրում դիվանագիտական որևէ ասպարեզում, թակարդն է գցում մեկ այլ միջազգային կառույցի:
«ԵԽԽՎ-ում նրանց կոռուպցիոն լվացքը բացահայտվել է, և այնտեղ արդեն շատ դժվար է լինելու նույն ձեռագրով այդ լվացքը շարունակել, հիմա իր լոբբիստական ուժի մեծ մասն Ադրբեջանն ուղղորդում է եվրոպական խորհրդարան, որտեղ մենք տեսնում ենք նոր Ադրբեջանի նորաթուխ լոբբիստների ծիլերը, տարբեր երիտասարդ պատգամավորների, որոնք արդեն «վերբովկա արված են», և որոնք իրենց առաջնային խնդիրը համարում են Ադրբեջանի շահը»,- նշեց նա:
tert.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26