Հանրապետության Նախագահը սույն թվականի օգոստոսի 30-ին հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում քննության են առնվել «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը, ում խոսքով՝ այդ նախագծերով մի շարք կարևոր փոփոխություններ են նախատեսված:
«Նոր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը դառնալու է այն հիմնական գործիքակազմը, որով սահմանվելու են զինվորական ծառայության տեսակները, ժամկետները, Զինված ուժերի համալրումը, Զինված ուժերից արձակումը, պահեստազորում գտնվող կոնտինգենտի կարգավիճակը, զինծառայողների սոցիալական ապահովման հարցերը և այլն:
Այս նոր իրավակարգավորումներով արմատապես փոխվել է զորակոչային գործընթացն ամբողջությամբ, որն իմ կարծիքով իր մեջ պարունակում է որոշ ռիսկային գործոններ: Գործող կարգի համեմատ բավականին ծանրացվել է սպայական կազմի զորացրման հնարավորությունը: Ներդրվել են նորամուծություններ՝ մասնավորապես սպայական կազմի ատեստավորման ինստիտուտը և այլն...»,-ասաց Նորիկյանը:
Փաստաբանը նշեց, որ օրինագծով ամրագրվել է, որ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած քաղաքացիները՝ մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը: Գործող կարգով մինչև 35 տարեկան զինապարտ հանդես են գալիս միայն ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտած քաղաքացիները:
«Օրինագծով սահմանվել է, որ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության: Սա նշանակում է, որ այն անձինք, ովքեր խուսափել են սահմանված կարգով զինվորական ծառայությունից, չեն կարող անցնել հանրային ծառայության:
Իմ կարծիքով, սա թեև ողջունելի, սակայն կիսաքայլ է, և կարելի էր ավելի համարձակ լուծում տալ հարցին՝ կոնկրետ սահմանելով, որ պատմական այս ժամանակահատվածում, նրանք, ովքեր այս կամ այն պատճառով չեն անցնի զինվորական ծառայություն, չեն կարող անցնել հանրային ծառայության»,-ասաց Նորիկյանը:
Ինչ վերաբերում է ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների զինվորական ծառայության ժամկետի փոփոխությանը, Նորիկյանն ասաց, որ եթե գործող կարգով նշված կոնտինգենտի զինվորական ծառայության ժամկետը սահմանված է 20 տարի՝ ներառյալ ուսումնառության ժամկետը, ապա առաջարկվող օրինագծով հետուսումնական զինվորական ծառայությունը սահմանվում է 10 տարի, այսինքն` 5 տարով կրճատվում է սպաների զինվորական ծառայության ժամկետը. «Մեկ այլ դրույթով՝ զինծառայողը զինվորական կոչումից կարող է զրկվել դատական կարգով, ինչպես նաև սույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված դեպքում՝ մինչև շարքային՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
Նշեմ, որ գործող կարգով միայն դատարանի բացառիկ իրավասությունն է զինվորականին զրկել կոչումից»:
Փաստաբանը նշեց, որ օրինագծի 55-րդ հոդվածի 4-րդ կետը վտանգավոր է, որովհետև այն սպաները, ովքեր հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման դեպքում համաձայն չեն նշանակվելու այլ զինվորական պաշտոնի և այլն, ապա պաշտպանության նախարարի հրամանով կաստիճանազրկվեն և կուղարկվեն պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու:
«Իմ կարծիքով, սա կարող է ռումբի էֆեկտ թողնել: Պատկերացնո՞ւմ եք, որ անձը, ենթադրենք ընտրել է 3 տարի սպա դառնալու եղանակով իր զինվորական ծառայությունը կատարելու ուղին, որոշակի ժամանակահատված հանդիսացել է սպա, լեյտենանտ կամ ավագ լեյտենանտ, որից հետո վերը նշված հանգամանքներով զրկվի կոչումից և գնա որևէ զորամաս՝ շարքայինների հետ պարտադիր ժամկետային չծառայած ժամկետը շարունակելու»,-ասաց Նորիկյանը:
Նշենք, որ նախագծերն ուղարկվել են ՀՀ կառավարություն, ինչից հետո կուղարկվի ՀՀ Ազգային ժողով:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26