Քանի որ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ որոշումները՝ անհրաժեշտ է դադարեցնել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների լիազորությունները։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, Հայաստանի ԱԺ պատgամավոր Սամվել Ֆարմանյանը։
Նա հիշեցրել է, որ ՄԻԵԴ-ը հստակ որոշում էր կայացրել այն մասին, որ Ադրբեջանում «Հանրապետական այլընտրանք» շարժման առաջնորդ Իլգար Մամադովը պետք է ազատ արձակվի, սակայն պաշտոնական Բաքուն չի կատարում ՄԻԵԴ որոշումը։ «Սա Եվրոպայի խորհրդի հիմնարար դրույթն է ու կազմակերպությանը որեւէ պետության անդամակցության լիարժեքությունը չափվում է նաեւ նրանով, թե որքանով է նա կատարել ՄԻԵԴ որոշումները։ Եթե դու դրանք չես կատարում, մեծ հաշվով քո մասնակցությունը կառույցին արդեն ձեւական է դառնում, քանի որ դու անտեսում ես հիմնարար սկզբունքները»,- նշեց Սամվել Ֆարմանյանը։ԵԽ գլխավոր քարտուղար, մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը, շարունակեց նա, բազմիցս քննադատել ու կոչեր է արել այդ կապակցությամբ։ «Ես այս մասին այսօր հարց եմ բարձրացրել ԵԽԽՎ իրավաբանական հարցերի ու մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ, Փարիզում` հայտնելով, որ անհրաժեշտ է մեկ քայլ առաջ անել ու քաղաքական գնահատական տալ՝ քննարկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման անհրաժեշտությունը։ Ես որեւէ այլ ճանապարհ չեմ տեսնում, քան ԵԽԽՎ ցանկացած մասնակից երկրին պատասխանատվության դաշտ բերելը։ Ցավոք, պատվիրակների մեծ մասը մերժեց այս առաջարկությունը։ Իսկ առաջարկությունը հետեւյալն էր՝ պետք է ադրբեջանական պատվիրակությանը հստակ ժամկետ տալ մինչեւ հունվար՝ եթե այդ ընթացքում նրանք չկատարեն ՄԻԵԴ որոշումները, ապա հունվարից պետք է դիտարկել օրինակ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը»,- շեշտեց Ֆարմանյանը։
2014-ի մարտի 17-ին «Հանրապետական այլընտրանք» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովն ու «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յուգուբլուն դատապարտվել են համապատասխանաբար յոթ ու հինգ տարվա ազատազրկման։ Նրանք մեղադրվում են Իսմայիլիում 2013-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ ։ Մամեդովն ու Յագուբլուն իրենց մեղավորությունը չեն ընդունել։ Յագուբլուն մարտի 17-ին ազատվել է ՝ ներման մասին նախագահական հրամանով։ Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի Գերագույն դատարանը մերժել է Մամեդովի ու Յագուբլուի վճռաբեկ բողոքը։
2014-ի մայիսին ՄԻԵԴ-ը Մամեդովի վերաբերյալ դատավճիռը ճանաչել է քաղաքականացված ու կապակցված իշխանությունների մասին նրա քննադատությունների հետ՝ Ադրբեջանին պարտավորեցնելով նրան 22 հազար եվրո փոխհատուցում վճարել։ Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբերն Յագլանդը հայտնել է, որ Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ որոշումները ու դա անվանել է անթույլատրելի, օրինակ բերելով Մամեդովի գործը։ Ապրիլի 30-ին Յագլանդը դատապարտել է վերաքննիչ դատարանի վճիռը, որը ուժի մեջ էր թողել Մամեդովի գործով վճիռը ու նորից հայտնել իր իրավական պարտավորությունների նկատմամբ Ադրբեջանի անհարգալից վերաբերմունքի մասին։ Նոյեմբերի 18-ին Յագլանդը Մամեդովի գործով վճռաբեկ դատարանի որոշումը անվանել է «ապշեցուցիչ անհարգալից վերաբերմունք Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի նկատմամբ»։
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26