ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2006 թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
2017թ. սեպտեմբերի 5-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 12:30-ին, Երևանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված Լ. Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի պատճառ է դարձել 4-րդ ավտոմեքենան՝ «Հոնդա» մակնիշի։ Վերջինիս վարորդը ներկայացել է քննությանը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Նախնական տվյալներով՝ 27-ամյա վարորդը՝ ԱԻՆ-ի աշխատակից, իր «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարելիս, խոչընդոտել է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, որի հետևանքով վերջինիս վարորդը մանևրել է և դուրս գալով հանդիպակաց գոտի՝ բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին ու թողնելով դեպքի վայրը՝ հեռացել: «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է`ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55