ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2006 թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 12:30-ին, Երևանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված Լ.Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի պատճառ է դարձել 4-րդ ավտոմեքենան՝ «Հոնդա» մակնիշի։ Վերջինիս վարորդը ներկայացել է քննությանը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Նախնական տվյալներով՝ 27-ամյա վարորդը՝ ԱԻՆ-ի աշխատակից, իր «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարելիս, խոչընդոտել է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, որի հետևանքով վերջինիս վարորդը մանևրել է և դուրս գալով հանդիպակաց գոտի՝ բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին, իսկ ինքը թողել է դեպքի վայրը և հեռացել: «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է`ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44