Հաջորդ տարվա հունվարի մեկից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել առցանց: Սա նոր ծնված երեխայի ծնողներին կազատի փաստաթղթերը ի մի բերելու, դիմումը տարածքային բաժին հասցնելու, կյանքից հոգնած կամ կյանքը սիրող աշխատակիցների հետ շփվելու գլխացավանքից:
«Եթե քաղաքացին տանը ունի ինտերնետ, նա կարող է նստել համակարգչի առաջ, բացել www.epension.am կայքը: Այստեղ հստակ ցուցումներ կլինեն: Դրանց հետևելով պետք է ուղարկել առցանց դիմումը: Դիմումի ներքո էլեկտրոնային ստորագրություն նախատեսված չէ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային վարչության պետ Անահիտ Գալստյանը:
Այս հնարավորությունից 3-րդ կամ հաջորդ երեխա ունեցած, մինչև երկու տարեկան երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել 2018-ի հունվարի 1-ից, իսկ մինչ այս պահը առցանց դիմելու հնարավորություն էր տրված առաջին և երկորրդ երեխայի միանվագ նպաստը ստանալու համար: Նախարարության պաշտոյանի խոսքով, միայն անցած տարվա ընթացքում միանվագ նպաստ ստանալու համար առցանց եղանակով ստացվել է 12.500-ից ավելի դիմում, ինչը կազմում է ընդհանուր դիմումների մոտ 50 տոկոսը:
Առցանց դիմումի հետ քաղաքացին սքանավորված որևէ փաստաթուղթ չի ուղարկելու: Փաստաթղթերը նախարարությունը ստանալու է պետական այլ մարմնից՝ այս պարագայում անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից:
«Հակառակ դեպքում առցանց դիմումն անիմաստ կդառնա: Պատկերացրեք, առցանց դիմումից հետո մենք քաղաքացուն ասենք, մի հատ էլ էս փաստաթուղթը ներկայացրեք»,-ասաց վարչության պետը:
Որպեսզի առցանց դիմումի հնարավորությունը կյանքի կոչվի, պետական մյուս մարմիններն էլ պետք է ունենան տվյալների էլեկտրոնային բազաներ՝ տվյալների փոխանակման հնարավորության ապահովման համար: Այս պահին նախարարությունն աշխատում է Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության հետ:
«Առցանց դիմումն ուղարկելուց հետո քաղաքացուն պատասխան կգա, որ դիմումն ընդունված է: Նպաստի նշանակման մասին ևս էլեկտրոնային փոստին տեղեկատվություն կգա»,-ներկայացրեց Գալստյանը:
Նշենք, որ առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա նպաստ չի նշանակվի, եթե`
ծնողն ունի օտարերկրյա քաղաքացիություն, երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվել է օտարերկրյա պետությունում,
նոր ծնված երեխան մահացել է պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել։
Նախարարությունում խնդիր են դրել ընդլայնել առցանց մատուցվող ծառայությունները, քանի որ դա հարմար է քաղաքացիներին՝ սոցիալական իրավունքների իրացման առումով, հեշտացնում է նրանց կյանքը, նվազեցնում քաղաքացի-պաշտոնյա շփումը, զարգացնում ՏՏ համակարգը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26