ARM | RUS |

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարող ոստիկաններին մի ահաբեկեք իրենց «շեֆերով»

06.09.17 | 13:52

Ասմունքող Լիանա Զուրաբյանի վերաբերյալ տեսանյութի հրապարակման իրավաչափությունը մեր քաղաքացիներից ոմանք կասկածի տակ են առել: Բնականաբար, սպասելի էր: Սպասելի էին նաև «քաղաքացիների իրավունքների խախտումներից չխորշող ոստիկանության» վերաբերյալ հրապարակումները: Դրանցից ամենացնցողը Դանիել Իոաննիսյանի` «PR-ը` օրենքից վեր» հոդվածն է: Հոդվածում Դ.Իոաննիսյանը պնդում է, որ ոստիկանությունը խախտել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, ըստ որի` առանց Լ.Զուրաբյանի համաձայնության տեսանյութը չէր կարող հրապարակվել:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` անձնական տվյալները մշակելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով և օրենքներով:
Քննարկվող իրավանորմերի բովանդակության մեկնաբանությունը ավելի հիմնավոր կլինի, եթե դրանք պարզվեն սահմանադրաիրավական համապատասխան կարգավորումների բովանդակության մեջ:
ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:
Այսպիսով, անձնական տվյալների հրապարակումը (մշակման ձև է) առանց համաձայնության իրավաչափ է, եթե իրականացվում է օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:
Օրենքով սահմանված իրավաչափ հիմքերն իրենց ամրագրումն են գտել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում` խնդիրների կամ ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունների ձևով: Սրանց մեջ իրավախախտումների նախականխումն ունի առանցքային նշանակություն: Նախականխումը մնացած խնդիրներից տարբերվում է նրանով, որ դրա իրացման կամ կենսագործման հնարավոր մեխանիզմներն օրենսդրորեն հստակ կանոնակարգում չունեն և հանգում են, որպես կանոն, համոզման մեթոդներով աշխատանքների իրականացմանը: Այսինքն` նախականխումն իրականացվում է հայեցողական լիազորություններով, որոնք մարդու Սահմանադրական իրավունքների տիրույթում պետք է բավարարեն Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված իրավունքների սահմանափակման պիտանիության, անհրաժեշտության, համարժեքության չափանիշներին:
Իրավախախտումների նախականխումը գործառույթ է, որն իրականացվում է հասարակության գիտակցության, մասնավորապես` իրավագիտակցության վրա ներգործելու եղանակներով, որոնք միշտ չէ, որ դրսևորվում են կոնկրետ իրավահարաբերությունների տեսքով:
Տեղեկատվական դարաշրջանում արդյունավետ միջոցներից են նաև տեղեկատվական ազդեցության ձևերը, կոնկրետ դեպքում` տեղեկատվության տարածումը: Ոստիկանության պարագայում նմանաբնույթ տեղեկությունների տարածումը օրինավոր վարքը խթանող հասարակական կարծիք ձևավորելն է, այսինքն` ասմունքողի հետ կապված տեսանյութի տարածումն ունեցել է ոչ թե անձնական, այլ հասարակական շարժառիթներ, այլ կերպ ասած` օրինական նպատակ:
Հարց է առաջանում` կար արդյոք անհրաժեշտություն տեսանյութը հրապարակելու: Հիշեցնում եմ «Հրապարակ» թերթի 2017թ. սեպտեմբերի 4-ի հրապարակումը` «Ինչու՞ էին կանգնեցրել Լիանային ու իր փոքրիկին` նախագահի տան հատվածում» տպավորիչ վերնագրով:
Անհնար է հոդվածը կարդալ և պահպանել հուզական չեզոքություն: 1 տարեկան երեխայի ներկայությամբ ոստիկանությանը վերագրվում էր խայտառակ պահվածք, որը սովորական քաղաքացու մոտ կարող է առաջացնել նվազագույնը զայրույթի զգացողություն: Այսինքն` իրավապահ մարմնի հասարակական վստահությունը կրկին թիրախավորվում էր:
Նման մանիպուլյացիաների թիրախը, վերջին հաշվով, պետական մարմինը չէ, այլ ամբողջ հասարակությունը:
Այսպիսի նյութերը հավաքականության մեջ վտանգավոր են հենց հասարակության համար, քանի որ առաջացնում են անպաշտպանվածության ու անվստահության մթնոլորտ: Տեսանյութը հրապարակվել է ոչ թե անձնական վրեժխնդության կամ այլ ստոր դրդումներով, ինչպես գնահատում են ոմանք իրենց հուզախառն հրապարակումներում, այլ բացառապես հանրային շահի սպասարկմանը խոչընդոտող տեղեկատվական ոտնձգությունը չեզոքացնելու նկատառումով: Անկասկած, նման հրապարակումները շոշափում են յուրաքանչյուր քաղաքացու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Ոստիկանությունը, սակայն, հրապարակելու որոշում կայացնում է այն դեպքերում, երբ գտնում է, որ հանրային շահը գերակայություն ունի սուբյեկտիվ իրավունքի նկատմամբ:
Երթևեկության անվտանգությունը հասարակական անվտանգության հիմնական օղակն է: Երթևեկության մասնակիցների և ճանապարհային ոստիկանության փոխհարաբերությունները իրենց բնույթով հանրային իրավահարաբերություններ են, և ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն կամ դիմադրություն ցուցաբերելու դեպքերն ունեն հանրային վտանգավորության այս կամ այն աստիճանը: Նման արարքները ոտնձգում են թե՛ անվտանգության, թե՛ կառավարման սահմանված կարգի դեմ, ուստի, որպես կանոն, սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը կասկած չի հարուցում:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Ակնհայտ է, որ ոստիկանության կողմից կոնկրետ քաղաքացու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումն ունեցել է սահմանադրական նպատակ:
Երկու խոսքով ուզում եմ անդրադառնալ տեղեկատվություն տարածելու, որպես սահմանափակման միջոցի, չափավորությանը կամ համարժեքությանը:
Տեսանյութի հրապարակումը ոստիկանության կողմից չի ուղեկցվել պաշտոնական պարզաբանումներով ու մեկնաբանություններով: Ոստիկանությունը արհեստականորեն չի ստեղծել բացասական կարծիք կոնկրետ անձի շուրջ` ոստիկանության հասցեին ուղղված մեղադրանքների հավաստիության գնահատումը թողնելով բացառապես հանրության դատին:
ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:
Եթե որևէ տեղեկություն ստանում է հանրային արձագանք, ընդ որում` ոչ ոստիկանության նախաձեռնությամբ, ապա ոստիկանությունը պարտավոր է ի երաշխավորումն Սահմնադրության 51-րդ հոդվածի 1-ին մասի` հանրությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն: Ի դեպ` պիտանի միջոցներից մեկը պաշտոնական կայքէջով պարզաբանում տարածելն էր: Դրանով հանդերձ, սակայն, միջոցն անարդյունավետ էր, քանի որ հանրության շրջանում մնալու էին չփարատված կասկածներ ոստիկանության ծառայողների բարեվարքության վերաբերյալ:
Այսպիսով, ոստիկանությունը տեղեկատվական տիրույթում իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է հետևյալ սկզբունքներով.
1. Տեղեկատվության տարածումը պետք է բխի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված խնդիրներից (օրինական նպատակ):
2. Տեղեկատվության տարածումը պետք է բավարարի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման համաչափության սկզբունքին: Այս սկզբունքի առկայությունը յուրաքանչյուր գործով որոշվում է առանձին և գոյություն չունեն նախապես մշակված տեղեկատվական սցենարներ:
3. Տեղեկատվության տարածումը պետք է նպատակ ունենա ոստիկանության ծառայողներին պաշտպանելու տեղեկատվական անհիմն հարձակումներից, նրանց հեղինակազրկելու փորձերից, ինչը, մեծ հաշվով, նպաստում է ոստիկանության` հանրային շահերը սպասարկելու արդյունավետության բարձրացմանը:
Իրավախախտ անձաձնց արարքները կստանան ոչ միայն իրավաբանական գնահատական, այլև կդառնան հանրային քննարկման նյութ բոլոր այն դեպքերում, երբ այդպիսի անձինք, ունենալով հասարակական ճանաչում կամ հեղինակություն, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկաններին ակնհայտ անհիմն կերպով կմեղադրեն անօրինականության կամ համընդհանուր բարոյականության տեսանկյունից անթույլատրելի արարքներ կատարելու մեջ` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական գործիքներն ու հնարքները:
Մեր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ ճանապարհային ոստիկաններին անհնազանդություն ցուցաբերելու գործողություններից, եթե վստահ չեն, որ նրանք կատարում են ակնհայտ ապօրինություններ:
Ոստիկանության ծառայողների գործողությունները բողոքարկելու համար գոյություն ունեն իրավական ընթացակարգեր, այդ թվում` 1-02 հեռախոսահամարին զանգահարելու հնարավորություն: Որքան արագ քաղաքացին օգտվի իր բողոքարկման իրավունքից, այնքան արդյունավետ կիրականացվի նրա խախտված իրավունքների վերականգնումն ու մեղավոր ծառայողներին պատասխանատվության կանչելու գործընթացը:

Հ.Գ.
Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարող ոստիկաններին մի ահաբեկեք իրենց «շեֆերով», այդ ժամանակներն անցել են: Հակառակ պարագայում շատ մեծ է հավանականությունը, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ենթակա ծառայողն ու «շեֆը» տեղերով կփոխվեն:


0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/997728.html  © factor.am

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ...

15:55

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն...

14:49

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության, եկեղեցու զորացման համար

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության,...

14:23

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և...

13:48

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել Վրաստան

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել...

13:24

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել...

13:07

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի...

14:03

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակության վրա. Մելոյան

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու...

13:55

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր...

13:45

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն Պապիկյան

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն...

13:38

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների (Տեսանյութ)

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև...

13:28

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական...

10:44

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու պատրաստվել նախկին դառնալուն

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու...

10:10

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:35

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:02

Ողբերգական դեպք՝ Երևանում. Ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է

Ողբերգական դեպք՝ Երևանում. Ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել...

21:19

Իրանը ստեղծում է նախադրյալներ՝ հետպատերազմական տարածաշրջանը վերաձևավորելու համար. Ոսկանյան

Իրանը ստեղծում է նախադրյալներ՝ հետպատերազմական տարածաշրջանը վերաձևավորելու համար....

21:02

Արփինե Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրուն

Արփինե Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի...

20:35

Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար

Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր...

20:03

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի...

23:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44