Վերջին ժամանակներում Հայաստանում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք հանգիստ կարելի է որակավորել, որպես այլասերվածության քարոզ: Նախ Երևանի կենտրոնում փակցվեցին համասեռամոլություն քարոզող գովազդային պաստառներ, իսկ հետո նկարահանվեցին ֆիլմեր ԼԳԲՏ համայնքի մասին, որոնց ցուցադրման շեմը 12+ էր: Այս ամենի հեղինակը «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպությունն է, որն ունի օտարերկրյա ֆինանսավորում: Հայտնի է, որ վերջին տարիներին նման կազմակերությունները ակտիվորեն զբաղվում են Հայաստանում այլասերվածության քարոզչությամբ, որի պատվիրատուները օտարերկրյա հիմնադրամներն են: Այդ իսկ պատճառով «Ժողովրդի ձայնը» ակումբը Ֆեյսբուք սոցիալական ցանցում նախաձեռնեց սոցիալական հարցում «Արդյո՞ք պետք է Հայաստանում օրենք ընդունել, որը կարգելի ԼԳԲՏ քարոզչությունը անչափահասների շրջանում» թեմայով:
Հարցմանը մասնակցել են 1100 ֆեյսբուքյան օգտատեր: Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հարցման մասնակիցներից 86%-ը բացասական է վերաբերվում այն հասարակական կազմակերպությունների գործունեությանը, որոնք Հայաստանում զբաղվում են անչափահասների շրջանում ԼԳԲՏ քարոզչությամբ: Նրանցից 8%-ը դրական է վերաբերվում, իսկ 6%-ը` չեզոք:
Այն հարցին, թե արդյո՞ք օտար պետությունների դեսպանատներն իրավունք ունեն անուղղակի կերպով խառնվել մեր երկրի ներքին գործերին, հարցմանը մասնակցած ֆեյսբուքյան օգտատերերից 81%-ը կարծում է, որ իրավունք չունեն, 12%-ի կարծիքով` այո, իրավունք ունեն, իսկ 7%-ը չեզոք է վերաբերվում այս հարցին:
Թե ինչպես են հարցման մասնակիցները վերաբերվում այն փաստին, որ ԱՄՆ դեսպանատունը վերջերս ֆինանսավորել է ԼԳԲՏ համայնքի կյանքի մասին պատմող ֆիլմեր նաև անչափահասների համար, նրանցից 92%-ը տվել է բացասական պատասխան, 2%-ը` դրական, իսկ 6%-ը` չեզոք:
Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հարցման մասնակիցների 76%-ի կարծիքով Հայաստանը պետք է օրենք ընդունի անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչության արգելքի մասին և արգելի համասեռամոլության քարոզը Ռուսաստանի և ԱՄՆ-ի 8 նահանգների օրինակով: Նրանցից 6%-ը կարծում է, որ դրա կարիքը չկա, իսկ 18%-ը չեզոք է վերաբերվում այս հարցին:


15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44