Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի (ՊՊԾ) գրավման 14 մեղադրյալների՝ Աշոտ Պետրոսյանի, Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Արմեն Բիլյանի, Արմեն Լամբարյանի, Գագիկ Եղիազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Մխիթար Ավետիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Վարուժան Ավետիսյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի գործով արտագնա դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Դատական նիստի մեկնարկին նիստերի քարտուղարը հայտնեց, որ նիստից բացակայում են պաշտպաններ Արմինե Ֆանյանը, Դավիթ Գյուրջյանը, Երվանդ Վարոսյանը, Հայկ Ալումյանը, Տիգրան Եգորյանը, Լուսինե Սահակյանն ու Մուշեղ Շուշանյանը:
Ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ու Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատական կարգադրիչի՝ անձին զննության ենթարկելու վերաբերյալ արձակագրությանը կից հայտնել էին, որ կարգադրիչները փորձել են խուզարկել, ինչից իրենք հրաժարվել են և չեն ներկայացել դատական նիստին:
Արձանագրությունը կարդալու ընթացքում տեղից խոսեց ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը, նկատողությունից հետո դատավորը սանկցիա կիրառեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ՝ նրան հեռացնելով նիստերի դահլիճից:
Ամբաստանյալի պաշտպան Ղարագյոզյանն ասաց, որ իր պաշտպանյալը ջուր է խնդրել, սակայն նրան հեռացրին նիստերի դահլիճից:
Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ կարգադրիչի կազմած արձանագրությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը սանկցիա կիրառեց Լուսինե Սահակյանի և Մուշեղ Շուշանյանի նկատմամբ՝ պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմելով Փաստաբանների պալատին:
Այնուհետև նիստերի քարտուղարը զեկուցեց, որ նիստերի դահլիճում չէ Արայիկ Խանդոյանի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը: Վերջինս գրություն էր ներկայացրել դատարան, համաձայն որի՝ իր անհամաձայնությունն էր հայտնում դատարանի որոշման դեմ: Արայիկ Պապիկյանի գրության մեջ ասվում էր, որ քանի որ պաշտպանյալին անհիմն հեռացրել են նիստերի դահլիճից, իսկ դատարանը չի լսել պաշտպանների դիրքորոշումը, ուստի իր անհամաձայնությունն է հայտնում: Բացի դրանից՝ նա հայտնել էր, որ իր պայուսակը զննելու ընթացքում մետաղաորսիչ սարքը ազդանշաններ է տվել, սակայն իրեն անարգել ներս են թողել, իսկ իր գործընկերներին՝ ոչ:
Այս անգամ էլ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ Արայիկ Պապիկյանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու համար:
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը սանկցիա կիրառեց Արայիկ Պապիկյանի նկատմամբ՝ պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմելով Փաստաբանների պալատ:
tert.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26