Սպառազինությունների մեծ մասը մենք ներմուծում ենք Ռուսաստանի Դաշնությունից, բայց ես վստահ եմ, որ մոտ ապագայում կլինեն նոր նախաձեռնություններ, որոնք կվերաբերեն այլ երկրներից սպառազինության ներմուծմանը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը՝ խոսելով պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում քննարկվող հարցի մասին, որը վերաբերում էր ՌԴ-ից և այլ երկրներից ներմուծվող սպառազինությունը ավելացված արժեքի հարկից ազատելուն:
«Ապրիլյան պատերազմի ժամանակ բազմաթիվ նվիրատվություններ եղան մեր հայրենակիցների կողմից և դրանք ևս պետք է ազատվեն ավելացված արժեքի հարկից: Որովհետև այդ օրերին դեպքեր եղան, երբ մեր հայրենակիցներից ոմանք նվիրատվություններ արեցին ՊՆ-ին, բայց ստիպված եղան վճարել ԱԱՀ»,- ասաց Դ. Մանուկյանը:
Ինչ վերաբերում է այն խնդրին, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է մատակարարում, ապա Մանուկյանը նշեց. «Անընդունելի է Ռուսաստանից կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին»:
Դիտարկմանը, թե ի՞նչ կարող է անել Հայաստանը, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք չվաճառի, պատգամավորն այսպես արձագանքեց. «Էնպիսի հարց եք տալիս, չգիտեմ՝ ինչ պատասխանել… Չեմ կարծում, որ մենք կարող ենք արգելել Ռուսաստանին, որ ինքը զենք վաճառի Ադրբեջանին: Որպես պատգամավոր, որպես ՀՀ քաղաքացի՝ ես դեմ եմ, որ Ռուսաստանը, մեր ռազմավարական դաշնակիցը, զենք վաճառի Ադրբեջանին»:
Հարցին՝ իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալուն կո՞ղմ է, նա պատասխանեց. «ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական առումով պետք է դիտարկել, ոչ թե ռազմական: Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ում կա զուտ տնտեսական գործոն, ես չեմ տեսնում այստեղ որևէ այլ բան»:
Դավիթ Մանուկյանն անդրադարձավ նաև 2018թ.-ին «Ծառուկյան» դաշինքի վարչապետ ունենալ-չունենալու հարցին: «Մեր խմբակցությունում այդ հարցի շուրջ դեռևս որևէ քննարկում չի եղել: Տեղեկություն չունեմ, որ նման հարց է քննարկվել: Ես ունեմ անձնական կարծիք, բայց իմ անձնական կարծիքն ինձ համար է, չեմ կարող բարձրաձայնել: Երբ կգա ժամանակը, դուք մեր տեսակետի մասին կիմանաք»:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26