Այսօր ՀՀ Վարչական դատարանը մասնակի բավարարել է Շահեն Հարությունյանի դեմ ՀՀ Ոստիկանության ներկայացրած հայցը՝ արձանագրելով միայն մեկ իրավախախտում, և Շ. Հարությունյանին տուգանել է 150.000 ՀՀ դրամով: Այս մասին հայտնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից:
Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջել էր պատասխանատվության ենթարկել նրան 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 17-20-ը հավաքներ և երթեր անցկացնելու համար: Դրանք նախապես ներկայացված էին 4 տարբեր հայցերի տեսքով. Շահեն Հարությունյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի միջնորդությամբ միացվեցին մեկ վարույթում:
Դատարանը Արթուր Սարգսյանին «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու նպատակով հավաքը համարել է շտապ, քանի որ հնարավոր չէր օրենքով սահմանված 7-օրյա ժամկետում իրազեկում ներկայացնել դրա վերաբերյալ և միայն թույլտվություն ստանալուց հետո կազմակերպել այն: Դատարանի կարծիքով՝ անհրաժեշտ է եղել ձեռնարկել անհապաղ միջոցներ, ուստի սա այն բացառիկ դեպքերից է եղել, երբ օրենսդիրը գրավոր իրազեկման պահանջ չի ներկայացնում։
Ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանի մահվան մեղավորներին պատժելու և որոշ պաշտոնյաների հրաժարականի մասին պահանջներին, Դատարանը դրանք համարել է ոչ հրատապ և շարունակվող, ուստի՝ անհրաժեշտ է համարել դրա վերաբերյալ օրենքով սահմանված կարգով իրազեկումը՝ անկախ նրանից, թե քանի օր է տևել հավաքը, ինչ նպատակ է հետապնդել և ինչպես է իրականացվել:
Դատարանի այս որոշումը կբողոքարկվի վերաքննիչ դատարանում:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34