ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման եկամուտներն անցած տարի կազմել են մոտ 1 մլրդ դոլար, որի կեսը ստացվել է նավթի առևտրից։ Այս մասին Կոնգրեսում լսումների ժամանակ ասել է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Դենիել Գլեսերը։
Բացելով Ներկայացուցիչների պալատի արտաքին և զինված ուժերի հարցերով կոմիտեների նիստը՝ հանրապետական կոնգրեսական Թեդ Պոն ԴԱԻՇ-ն անվանել է «պատմության մեջ ամենահարուստ ահաբեկչական խմբավորումը»։ Գլեսերը նշել է, որ ԴԱԻՇ-ի եկամտի աղբյուրները ներառում են նավթի ու գազի վաճառք, շորթում և հարկեր, արտաքին օգնություն, մարդկանց առևանգում՝ փրկագնի ստացման նպատակով, և բանկերի թալան։
Նշվում է, որ 1 մլրդ դոլար եկամտից 350 մլն դոլարը բաժին է ընկնում տեղի բնակչությունից հավաքված հարկերին և վերահսկվող տարածքներում իրականացվող ֆինանսական և կոմերցիոն գործունեությանը։
Բացի այդ, 2014-ի վերջին իսլամիստներն Իրաքի հյուսիսում և արևմուտքում զավթել էին տեղի բանկերը, որոնցում պահվել է մոտ 500 մլն դոլար կանխիկ գումար։
«Մեզ նաև հայտնի է, որ ԴԱԻՇ-ի ներսում կոռուպցիան ընդլայնվում է։ Հետաքննության ընթացքում խմբավորումն ինքն է ի հայտ բերել, որ իր առաջնորդները բազմիցս գողացել են կանխիկ գումար և ոսկի»,- հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55