Լայմի հիվանդության 4 դեպք է գրանցվել Հայաստանում հուլիսին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» 2017թ. հուլիս ամսվա զեկույցի համաձայն՝ չորս դեպքն էլ գրանցվել են Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում:
Հիվանդներից մեկը եղել է 3 տարեկան, իսկ մյուսները՝ 4-7 տարեկան երեխաներ: Առաջին անգամ բժշկի են դիմել կլինիկական ախտանշաններն ի հայտ գալուց հետո (տզի խայթոցից 1-1.5 ամիս անց): Հիվանդներից երեքը վարակման վայր են նշել Ճակատեն գյուղը, իսկ մեկը՝ Նորաշենիկը:
Նրանք ուղեգրվել են Երևան՝ լաբորատոր հետազոտության: 3-ի մոտ դրական արդյունքը բացահայտվել է անմիջապես, իսկ մեկ հիվանդի մոտ՝ 1 շաբաթ անց:
Լայմի հիվանդությունը միջին ծանրության կլինիկական ընթացքով տարափոխիկ հիվանդություն է: Համարվում է փոխանցողով պայմանավորված ամենատարածված հիվանդությունը Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Հիվանդությունը փոխանցվում է վարակված իքոդային տզերի խայթոցի արդյունքում: Տզերը վարակվում են թռչուններին կամ կաթնասուններին խայթելիս:
Լայմի հիվանդության գաղտնի շրջանը 3-32 օր է: Հիվանդության վաղ շրջանի ախտանշաններն են տենդը, գլխացավը, հոգնածությունը և «թափառող էրիթեմա» կոչվող մաշկային ցանը: Տզերի խայթոցից խուսափելու համար խորհուրդ է տրվում բնության մեջ զբոսնելիս կամ աշխատելիս կրել երկարաթև հագուստ, օգտագործել միջատավանիչ նյութեր:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44