Արցախում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, տեղի կունենա Արցախի Հանրապետության անցումային փուլի համար ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը:
Կայքը նշում է, որ պաշտոնի ստանձնման օրվանից սկսած՝ 20 օրվա ընթացքում, նորընտիր նախագահը պետք է ձեւավորի կառավարություն եւ հայտարարի կառավարության կազմը՝ ի տարբերության նախորդ հետընտրական զարգացումների, երբ խորհրդարանը մասնակցում էր կառավարության ձեւավորմանը:
Կառավարության կազմավորումից հետո եւս 20-օրյա ժամկետում նորընտիր նախագահը հրապարակում է կառավարության գործնեության ծրագիրը:
Արցախում սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներով պայմանավորված ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը կպաշտոնավարի մինչեւ գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:
Նշենք, որ Նոր Սահմանադրությամբ կառավարությունը ղեկավարելու է նախագահը:
«Առաջիկա երեք տարում սպասվում է շատ լուրջ աշխատանք՝ համակարգը հարմարեցնելու, ադապտացնելու սահմանարդությամբ ձևավորված նոր կառավարման համակարգին: Դրա տակ պետական համակարգի բոլոր թևերը իրենց անելիքներն ունեն», - հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքով, երեք տարիների ընթացքում 80-ից ավելի օրենքներ են կամ ընդունելու, կամ եղած օրենքներում փոփոխություններ կատարելու. «Դրանց նպատակն է լինելու գործող կառուցակարգերը բարեփոխելը»:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Արցախի ԱԺ-ն երկրի նախագահ է ընտրել Բակո Սահակյանին: Նա, փաստորեն, երրորդ անգամ է զբաղեցնում երկրի նախագահի պաշտոնը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26