Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 18 անդամների՝ Տիգրան Սարգսյանի, Հովհաննես Վարդանյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Տիգրան Մանուկյանի, Թորոս Թորոսյանի, Արթուր Մելքոնյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանին, Հովհաննես Հարությունյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի գործով դատավարությունը:
Նիստն առանց ամբաստանյալների է ընթանում. նրանց նկատմամբ դատական սանկցիաներ են կիրառվել: Ներկա չեն նաև մի քանի պաշտպաններ, կրկին նույն պատճառով՝ հրաժարվել են ենթարկվել զննության:
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հետաքրքրվեց պաշտպանական կողմից, արդյոք դատախազների դեմ բացարկի միջնորդություններ ունեն:
«Այո, կան, սակայն ներկայացնելու հնարավորությունից զրկված ենք, քանի որ մեր կոլեգաները, մեր պաշտպանյալները չեն գտնվում դատարանի դահլիճում»,-արձագանքեց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Նաև նշեց, որ փաստաբանները պաշտպանյալների բացակայության դեպքում լիազորված չեն դատական նիստերի դահլիճում լինել. «Քրեական դատավարության օրենսգիրքը ուղղակի ոտնահարել, գցել եք ոտքի տակ, տրորում եք, Քրեական դատավարությանը օրենսգիրքը ծածկել, շպրտել եք հարգելի դատարան»,- ասաց նշեց՝ հավելելով, որ դատարանը չի կարող գործի քննությունը շարունակել, բացարկի հարց քննարկել, քանի որ պաշտպանները դատարանի դահլիճում չեն:
«Այո, գործի քննությունը շարունակվում է պաշտպանների բացակայությամբ»,- հայտարարեց դատավորը:
«Հարգելի դատարան, հրաժարվում եմ ձեր ապօրինություններին մասնակցել»,- ասաց Լ. Սահակյանն ու դուրս եկավ նիստերի դահլիճից:
Պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը միջնորդություն ուներ, բայց ցանկանում էր, որ մյուս պաշտպաններն իր միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնեն:
Պաշտպաններից Արայիկ Պապիկյանն ասաց, որ երեք ամիս է մեկ գործ են կատարում՝ նախագահող դատավոր-փաստաբան՝ քննարկում-բանավեճ-սանկցիա:
«Հաշվի առնելով, որ օրինական աշխատանք չեք կատարում, ես չեմ մասնակցում օրենքից դուրս աշխատանքի: Ես դուրս եմ գալիս դահլիճից»,- ասաց ու հետևեց գործընկերոջը՝ դուրս եկավ դատական նիստերի դահլիճից, թեև դատավորը թույլ չէր տալիս:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26