ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ մթերումների հետ կապված վարկավորման աջակցության ծրագիր են իրականացնում, որպեսզի մթերողները կարողանան մթերման գոյացած պարտքերը գյուղացիներին վճարեն: Նա նշեց, որ վարկավորման համար դիմել են արդեն շատ ընկերություններ:
«Գործարանների ներկայացմամբ՝ նախորդ տարվա համեմատ խաղողի պահանջարկն է ավելացել: Այս պահին մթերողները երաշխավորում են, որ նախորդ պարտքերի հարցը համաձայնեցված է վաճառողների հետ, թե ինչպես և երբ է վճարվելու: Այստեղ մենք չենք մտնում, քանի որ դա գնորդի և վաճառողի հարաբերություններն են»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ այս ծրագիրը հնարավորություն է տալիս մթերողներին օգտվել էժան վարկերից և ժամանակին վճարել գյուղացիներին: Նա հայտնեց, որ, ընդհանուր առմամբ, շուրջ հարյուր վերամշակող ընկերություն ունենք, սակայն քսան ընկերություն այդ ծրագրից կկարողանա օգտվել: «Սա պիլոտային ծրագիր է, որպեսզի մենք կարողանանք վարկունակությունը գնահատել ընկերությունների, իսկ ավելի խոշոր և մասշտաբային ծրագիր, որը կբավարարի ամբողջ շուկան, նախատեսվում է հաջորդ տարի իրականացնել»,-ասաց նա և նշեց, որ այս ծրագիրը իրականացվում է նախարարության նախաձեռնությամբ:
«Իհարկե, մթերող կազմակերպությունների հետ նախապես քննարկվել է հարցը»,-ասաց նա: Ի դեպ՝ նախարարը հերքեց, որ խաղողի դաշտեր ունի: «Ես խաղողագործությամբ չեմ զբաղվում, բայց խաղողագործությունը միշտ էլ ինձ հետաքրքրել է»,-ասաց նա:
tert,am
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44