Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձավ Հրազդանի քաղաքապետի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի նախագահի կողմից պարգևատրմանը, ով հոր ծառայողական մեքենայով, առանց վարորդական իրավունքի, վրաերթի էր ենթարկել 58-ամյա քաղաքացուն։ Նախարարն ասաց, որ երեխան մեդալը ստացել է իր ցուցաբերած գիտելիքների համար՝ անկախ նրանից՝ նա պաշտոնյայի որդի է, թե ոչ։
Նախարարը հորդորեց առանձնացնել վրաերթի թեման մեդալ ստանալու թեմայից։ «Երեխան այդ մեդալը ստացել է իր առաջադիմության համար, որևէ պաշտոնյանի երեխա իրավունք չունի՞ մեդալ ստանալ: Եթե այդպես է, եկեք կարգը գրենք: Պաշտոնյաների երեխաները նույն ձևի երեխաներ են, ինչպես բոլոր երեխաները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե քաղաքապետի որդին չի՞ պատժվել, այստեղ անպատժելիության մեսիջ չկա՞ր, նախարարը պատասխանեց. «Իսկ եթե պատժեինք ու երեխային զրկեինք մեդալից, շատ ավելի մեծ հարված չէի՞նք հասցնի մեր հասարակությանը, մարդը կատարում է քրեական բնույթի խնդիր և դու նրան պատժվում ես այլ դաշտում՝ իր ուսումնառության դաշտում»,-ասաց Լ. Մկրտչյանը։
Նախարարը նշեց, որ ընդունում է այն սխալները, որ անչափահասը գործել է՝ ծնողը, դպրոցը պետք է հետևեին, բայց կրկին կոչ արեց թեմաները չկապել իրար հետ։
Անդրադառնալով ազատազրկման վայրում գտնվող երեխաներին՝ Մկրտչյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատում է Արդարադատության նախարարի հետ։ «Չի կարելի երկու խնդիրները կապել, հանցանք է կատարել, պատժված է, բայց դա չի նշանակում, որ նրա մարդկային՝ այդ թվում սովորելու իրավունքը, հաջողությունը արձանագրելու իրավունքը, սպորտում հաջողություն գրանցելու իրավունքը պետք է անտեսել»,-ասաց նա։
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44